![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/9b/Nutella_ak.jpg/640px-Nutella_ak.jpg&w=640&q=50)
Նուտելա
From Wikipedia, the free encyclopedia
Նուտելան (իտալ.՝ Nutella), պնդուկով շոկոլադե խյուսի ապրանքանիշ է, որը պատկանում է իտալական Ferrero ընկերությանը և վաճառվում է աշխարհի 75 երկրներում՝ այդ թվում և Հայաստանում։ Համաձայն ապրանքանիշի պաշտոնական տվյալների, Նուտելայի հիմնական բաղադրամասերն են շաքարը (քաշի 50%-ից ավելին) և բուսական յուղերը (մեծ մասամբ՝ արմավենու յուղը), որոնց հաջորդում են պնդուկը, պինդ կակաոն և ճարպազրկված կաթը[1]։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/9b/Nutella_ak.jpg/640px-Nutella_ak.jpg)
Շատ երկրներում Նուտելան գովազդվում է որպես «պնդուկով կրեմ», սակայն մասնավորապես Իտալական օրենքներին համաձայն այն չի կարող ներկայացվել որպես այդպիսին, քանզի չի համապատասխանում պինդ կակաոյի նվազագույն պարունակության չափանիշներին։ Կրեմի կալորիականության մոտ կեսն ապահովվում է ճարպերի հաշվին (37 գրամանոց բաժնի 11 գրամը), և մոտ 40%-ը՝ շաքարի հաշվին (37 գրամից 20-ը)[2]։
2011 թվականին ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում սպառողական դասակարգային պահանջի (class action) հիման վրա դատավարություն էր սկսվել Նուտելան արտադրող Ferrero ըներկության նկատմամբ, որը համաձայնվել էր ծածկել բողոքները շուրջ $3 միլիոնի հասնող տույժերի հաշվին։ Դատավարության պատճառ էր հանդիսացել անազնիվ գովազդային քաղաքականությունը, որը ներկայացնում էր ապրանքատեսակը որպես առավել առողջարար, քան այն իրականում հանդիսանում է[3][4]։