From Wikipedia, the free encyclopedia
Նուցի Գեորգեի Ագոնց (Անա֊Փոփովիչ) (ռումիներեն՝ Nutzi Acontz, նոյեմբերի 16, 1894[1][2], Ֆոքշանի, Ռումինիա[1][2] - դեկտեմբերի 19, 1957[1][2], Յաշ, Ռումինիա[1][2]), ծագումով հայ ռումինացի նկարչուհի։
Նուցի Ագոնց ռումիներեն՝ Nutzi Acontz | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 16, 1894[1][2] |
Ծննդավայր | Ֆոքշանի, Ռումինիա[1][2] |
Վախճանվել է | դեկտեմբերի 19, 1957[1][2] (63 տարեկան) |
Մահվան վայր | Յաշ, Ռումինիա[1][2] |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Ռումինիայի թագավորություն և Ռումինիայի Ժողովրդական Հանրապետություն |
Կրթություն | Յասի Ջորջ Էնեսկուի անվան արվեստի համալսարան (1917)[1] |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ոճ | Salonul Oficial? |
Ուշագրավ աշխատանքներ | «Բնանկար Տուլչեայի մոտ» «Լճափին» «Քարհանք» |
Ուսուցիչ | Constantin Artachino? |
Նուցի Ագոնց Վիքիդարանում |
Ծնվել է նոյեմբերի 19-ին, Ֆոկշանում։ 1909–1917 թվականներին հետևել է Յաշի Գեղեցիկ արվեստների դպրոցի դասընթացներին։ 1931 թվականին Բուխարեստում կազմակերպվել է Ագոնցի առաջին անհատական ցուցահանդեսը։ Մասնակցել է Հունաստանում, Ֆրանսիայում, Բուլղարիայում կազմակերպված մի շարք ցուցահանդեսների։ 1947 թվականին Փարիզում կայացած կին նկարիչների և քանդակագործների 63-րդ ցուցահանդեսում Ագոնցի գործերը դրվատանքի են արժանացել ֆրանսիական արվեստաբանների կողմից։ Ուշագրավ են Ագոնցի «Բնանկար Տուլչեայի մոտ», «Լճափին», «Քարհանք» երփնագիր աշխատանքները։ Մահացել է դեկտեմբերի 19-ին, Յաշում։ 1967 թվականին Յաշի Արվեստի թանգարանը կազմակերպեց Ագոնցի ետմահու ցուցահանդեսը, որը 1968 թվականին կրկնվեց ՌՍՀ արվեստների թանգարանում (Բուխարեստ)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.