![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/17/Shalom.svg/langhy-640px-Shalom.svg.png&w=640&q=50)
Շալոմ
From Wikipedia, the free encyclopedia
Շալոմ (եբրայերեն՝ שָׁלוֹם), եբրայերեն եզրույթ, որը նշանակում է խաղաղություն։ Բառը կարող է նշանակել որպես խաղաղություն երկու էությունների կամ գոյերի միջև (օրինակ, Աստծո և մարդու կամ էլ երկու երկրների միջև), կամ էլ ներաշխարհի և անհատի հոգեկան հավասարակշռության միջև։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/17/Shalom.svg/250px-Shalom.svg.png)
Կարող է օգտագործվել որպես ողջույնի խոսք, ինչպես անձին դիմավորելու, այնպես էլ ճանապարհելու ժամանակ[1][2][3]։
ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը Իցհակ Ռաբինի հետ հանդիպումը ավարտեց հետևյալ բառակապակցությամբ Shalom, chaver (հայերեն՝ Հաջողություն ընկեր):