Շախմատային օլիմպիադա 1996
From Wikipedia, the free encyclopedia
Շախմատային 32-րդ օլիմպիադան կայացել է 1996 թվականի սեպտեմբերի 15-ից հոկտեմբերի 2-ին, Հայաստանի մայրաքաղաք Երևանում։
Օլիմպիադայում հանդես է եկել 114 թիմ (Հայաստանը հանդես է եկել 3 թիմով)։ Մրցաշարում հանդես է եկել 665 շախմատիստ, որից 171-ը գրոսմայստեր, իսկ 162-ը միջազգային վարպետ։
Խաղացվել է 3160 պարտիա (4 պարտիա չեղյալ է հայտարարվել) շվեյցարական մրցակարգով 14 փուլով։