Շախմատի աշխարհի առաջնություն - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Շախմատի աշխարհի առաջնություն.

Շախմատի աշխարհի առաջնություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մագնուս Կառլսեն՝ շախմատի աշխարհի գործող չեմպիոն (2013)
Մագնուս Կառլսեն՝ շախմատի աշխարհի գործող չեմպիոն (2013)
Գարրի Կասպարով. աշխարհի չեմպիոն 1985-1993 թվականներին (ՖԻԴԵ) և 1993-2000 թվականներին («Կլասիկա»)
Գարրի Կասպարով. աշխարհի չեմպիոն 1985-1993 թվականներին (ՖԻԴԵ) և 1993-2000 թվականներին («Կլասիկա»)

Շախմատի աշխարհի առաջնություն, մրցակցություն, որի նպատակն է որոշել շախմատի աշխարհի չեմպիոնին[1][2]:

Համարվում է, որ աշխարհի առաջին պաշտոնական առաջնությունն անց է կացվել 1886 թվականին, երբ տեղի է ունեցել մրցաշար Եվրոպայի և Միացյալ Նահանգների երկու առաջատար խաղացողների՝ Վիլհելմ Ստեյնիցի և Յոհան Ցուկերտորտի միջև: 1886 թվականից մինչև 1946 թվականը գործող չեմպիոնը պայմաններ էր սահմանում հավակնորդի համար, ով պետք է կազմակերպեր զգալի դրամական ֆոնդ և հաղթեր չեմպիոնին մրցամարտում, որպեսզի դառնար աշխարհի նոր չեմպիոն: 1948 թվականից մինչև 1993 թվականը առաջնությունը ՖԻԴԵ-ի՝ Շախմատի միջազգային ֆեդերացիայի, ենթակայության ներքո էր: 1993 թվականին չեմպիոնը (Գարրի Կասպարով) հեռացել է ՖԻԴԵ-ից, ինչը հանգեցրել է երկու մրցակցող առաջնությունների առաջացման: Զուգահեռ առաջնություններ են իրականացվել մինչև 2006 թվականը, երբ կոչումը միավորվեց 2006 թվականի շախմատի աշխարհի առաջնությունում, որում Վլադիմիր Կրամնիկը հաղթեց ՖԻԴԵ-ի աշխարհի չեմպիոն Վեսելին Տոպալովին:

2007 թվականին Վիշվանաթան Անանդը հաղթել է մրցաշարը, որը տեղի է ունեցել ութ ուժեղագույն շախմատիստների միջև՝ մրցաշարի տեսքով, և այնուհետև հաջողությամբ պաշտպանել է իր տիտղոսը 2008 թվականի աշխարհի առաջնությունում՝ աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի հետ մրցամարտում, նաև հավակնորդ Վեսելին Տոպալովին՝ 2010 թվականի աշխարհի առաջնությունում, և վերջապես, 2012 թվականի շախմատի աշխարհի առաջնությունում՝ հավակնորդ Բորիս Գելֆանդի դեմ:

Աշխարհի գործող չեմպիոնն է Մագնուս Կարլսենը (2013 թվականից)։

Կանանց աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը տեղի է ունենում առանձին, նաև կան առանձին մրցումներ տարբեր տարիքային խմբերի համար, այդ թվում պատանիների (մինչև 20 տարեկան) և տարեցների (60 տարեկան տղամարդիկ, 50 տարեկան կանայք):

Իրականացվում է նաև աշխարհի առաջնություն համակարգչային ծրագրերի միջև: Համակարգիչներին արգելված է մրցել տիտղոսի համար մարդկանց մրցաշարերում:

Տես նաև

Գրականություն

  • Burgess, Graham (անգլերեն) The Mammoth Book of Chess (անգլերեն) // 2nd. — Carroll & Graf, 2000. — ISBN 978-0-7867-0725-6.
  • Gelo, James H. Chess World Championships: All the Games, All with Diagrams, 1834–2004 (անգլերեն). — 3rd. — McFarland, 2006. — ISBN 978-0-7864-2568-6.
  • Hooper, David (անգլերեն) The Oxford Companion to Chess (անգլերեն) // 2nd. — Oxford University Press, 1992. — ISBN 0-19-866164-9.

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Շախմատի աշխարհի առաջնություն
Listen to this article