Շախմատի հավակնորդների մրցաշար 2024
From Wikipedia, the free encyclopedia
Շախմատի հավակնորդների մրցաշար 2024, շախմատային մրցաշար, որը տեղի է ունեցել 2024 թվականի ապրիլի 3-ից մինչև ապրիլի 23-ը, Կանադայի Տորոնտո քաղաքում[1][2], մրցաշարի հաղթող է ճանաչվել հնդիկ գրոսմայստեր Գուկեշ Դոմարաջուն, որն աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար պետք է մրցի աշխարհի գործող չեմպիոն՝ չինացի Դինգ Լիրենի հետ։ Այդ մրցաշարին զուգահեռ Տորոնտոյում տեղի է ունեցել նաև Շախմատի հավակնորդուհիների մրցաշար[3]։
Արագ փաստեր Մարզաձև, Երկիր ...
Շախմատի հավակնորդների մրցաշար 2024
Մարզաձև | շախմատ | |
---|---|---|
Երկիր | Կանադա | |
Վայր | • Greater Toronto Area • Տորոնտո | |
Նախորդ | • Շախմատի հավակնորդների մրցաշար 2018 • Շախմատի հավակնորդների մրցաշար 2020 • Շախմատի հավակնորդների մրցաշար 2022 | |
Հրատարակության համար | Edizione 2024 | |
Սկսած | 3 Ապրիլի 2024 | |
Ավարտված | 21 Ապրիլի 2024 | |
Կազմակերպիչ | Շախմատի միջազգային ֆեդերացիա | |
Մասնակից | Յան Նեպոմնյաշչի, Ռամեշբաբու Պրագնանանդհա, Ֆաբիանո Կարուանա, Նիջաթ Աբասով, Վիդիթ Գուջրաթի, Հիկարու Նակամուրա, Ալիռեզա Ֆիրուզջա, Գուկեշ Դոմարաջու | |
Մասնակիցների թիվը | 8 | |
Հաղթող | Գուկեշ Դոմարաջու | |
Պաշտոնական կայք | candidates2024.fide.com |
Փակել
Ռուսաստանից, Հնդկաստանից և երկու այլ երկրներից, որոնց անունները չեն նշվում խնդիրներ են ունեցել Կանադայի վիզա ստանալու հարցում[4][5]։ Այդ պատճառով դիտարկվել է մրցաշարն Իսպանիա տեղափոխելու տարբերակը, սակայն հետագայում ՖԻԴԵ-ն հայտարարել բոլոր մասնակիցներին վիզաների տրամադրման մասին[6]։