Շահակ Ա Մանազկերտցի
From Wikipedia, the free encyclopedia
Շահակ Ա Մանազկերտցի (նաև՝ Հուսիկ Բ , - 377), Ամենայն հայոց կաթողիկոս 373 թվականից։ Աղբիանոսյանների տոհմից։ Հաջորդել է Ներսես Ա Մեծին։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Արագ փաստեր Շահակ Ա Մանազկերտցի ...
Շահակ Ա Մանազկերտցի | |
---|---|
Կառավարում | |
Տիտղոս | Ամենայն Հայոց Կաթողիկոս |
Ժամանակամիջոց | 373-377 |
Եկեղեցի | Հայ Առաքելական եկեղեցի |
Անձնական տվյալներ | |
Անունը ծնվելիս | Շահակ Աղբիանոսյան |
← Ներսես Ա Մեծ Զավեն Ա Մանազկերտցի → |
Փակել
Նախքան կաթողիկոս կարգվելը եղել է Մանազկերտի եպիսկոպոսը։ Հայ կաթողիկոսներից առաջինն էր, որ Պապ թագավորի հրամանով ձեռնադրվել է ոչ թե Կեսարիայում, այլ Հայաստանում։ Թագավորի եկեղեցական բարենորոգումների հանդեպ ցուցաբերել է համաձայնողական վերաբերմունք, իրեն հեռու պահել Հայաստանում տեղի ունեցող քաղաքական անցուդարձերից։
Կաթողիկոսական գահին Շահակ Ա Մանազկերտցուն հաջորդել է Զավեն Ա Մանազկերտցին։