վինագործ-վարպետ From Wikipedia, the free encyclopedia
Շահեն Տիգրանի Երիցյան (1902[1], Տրապիզոն, Օսմանյան կայսրություն[1] - հոկտեմբերի 27, 1975[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), աղեղնավոր երաժշտական գործիքների հայ վարպետ, Խորհրդային Հայաստանում ջութակաշինության հիմնադիրը։
Շահեն Երիցյան | |
---|---|
Ծնվել է | 1902[1] |
Ծննդավայր | Տրապիզոն, Օսմանյան կայսրություն[1] |
Մահացել է | հոկտեմբերի 27, 1975[1] |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն, Հունաստանի թագավորություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | ջութակ ստեղծող |
Երեխաներ | Մարտին Երիցյան |
Մասնագիտացել է 1920-1925 թվականներին Կորֆուում (ուսանել է հույն վարպետների)։ 1925 թվականին Երևանում Եղիշե Չարենցի աջակցությամբ հիմնել է արհեստանոց, պատրաստել աղեղնավոր ու կսմիթվող գործիքներ, նպաստել նաև ժողովրդական երաժշտական գործիքաշինությանը։
Մասնակցել է ջութակի վարպետների համամիութենական մրցույթներին, (1956, 1966, 1970) և լարային գործիքների համամիութենական ցուցահանդեսներին (1975, 1976), արժանացել պարգնների։ Երիցյանի պատրաստած ջութակները գործածվում էին ԽՍՀՄ-ում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և այլուր, աչքի էին ընկնում տեմբրի գեղեցկությամբ, տեխնիկապես բարձրորակ էին, կրում էին «Պատրաստված է Երևանում, Շահեն Երիցյան» (լատին․՝ Fecit Erevan․ Shahen Ericjan) պիտակ։ Առանձին նմուշներ պահվում են ունիկալ գործիքների Հայկական պետական հավաքածուում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.