հայ արձակագիր, սցենարիստ From Wikipedia, the free encyclopedia
Շահեն Ստեփանի Թաթիկյան (հոկտեմբերի 1, 1924[1][2], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] - մարտի 19, 1992[2], Երևան, Հայաստան[2]), հայ արձակագիր, սցենարիստ։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1949 թվականից։ ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1985):
Շահեն Թաթիկյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 1, 1924[1][2] |
Ծննդավայր | Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Վախճանվել է | մարտի 19, 1992[2] (67 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան[2] |
Գերեզման | Թոխմախի գերեզմանատուն |
Մասնագիտություն | արձակագիր և սցենարիստ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Աշխատավայր | «Երևան» հեռուստաֆիլմերի ստուդիա[2] |
Պարգևներ | |
Շահեն Թաթիկյան Վիքիդարանում |
Շահեն Թաթիկյանը ծնվել է 1924 թվականին, Թիֆլիսում։ 1941 թվականին տեղափոխվել է Երևան, ընդունվել Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1942 թվականին մեկնել է բանակ, 1944 թվականին ծանր վիրավորվել։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների մասնակից։ 1945 թվականին շարունակել է ուսումը համալսարանում և 1947 թվականին ավարտել այն։ Աշխատել է վաղ պատանեկությունից, եղել է խառատ, գրաշար, սրբագրիչ, եղել է որպես խմբագիր ռադիոյում, հրատարակչությունում, գրական աշխատանք է կատարել թերթերում։ Տպագրվել սկսել է 1947 թվականին։
1968-1971 թվականներին եղել է ՀՀ հեռուստառադիոպետկոմի «Երևան» կինոմիավորման տնօրեն և գլխավոր խմբագիր, 1977-1980 թվականներին՝ «Սովետական Հայաստան» ամսագրի գլխավոր խմբագիր[3]։ ԽՄԿԿ անդամ 1962 թվականից։
Շահեն Թաթիկյանի «Նրա ճանապարհը» վեպը պատկերում Է Հայաստանի 1920-1940-ական թվականների միջև ընկած ժամանակաշրջանը։ Նրա ստեղծագործություններին բնորոշ են սյուժետային բազմազանությունը, ժամանակի հասարակական խնդիրների քննությունը[4]։
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
Մաս 1.- 1957.- 363 էջ։ Մաս 1.- 1957.- 359 էջ։ Մաս 1.- 1958.- 354 էջ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.