հայ ճարտարապետ From Wikipedia, the free encyclopedia
Շահեն Ալեքսանդրի Հայրապետով (նոյեմբերի 30, 1917, Դերբենդ, Դաղստանի մարզ, ՌԽՖՍՀ - սեպտեմբերի 6, 2007, Մոսկվա, Ռուսաստան), ճարտարապետ, ՌՍՖՍՀ վաստակավոր ճարտարապետ (1975)։
Շահեն Հայրապետով | |
---|---|
Ի ծնե | Շահեն Ալեքսանդրի Հայրապետով |
Ծնվել է | 1917 նոյեմբերի 30 |
Ծննդավայր | Տանակերտ, Նախիջևան[1] |
Մահացել է | սեպտեմբերի 6, 2007 89) | (տարիքը
Վախճանի վայր | Մոսկվա |
Ազգություն | հայ |
Ճյուղ(եր) | ճարտարապետություն |
Գործունեություն | ճարտարապետ |
Կրթություն | Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտ |
Պարգևներ |
1947 թվականին ավարտել է Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտը։ Եղել է «Մոսնախագիծ-2»-ի, «Ակադեմ» նախագծերի գլխավոր ճարտարապետը, Քաղաքացիական շինարարության և ճարտարապետության պետկոմի հասարակական կառույցների վարչության պետի տեղակալ, ԽՍՀՄ ԳԱ նախագծերի փորձագիտության բաժնի գլխավոր փորձագետ։
Հեղինակային խմբի կազմում իրականացրել է Մոսկվայի Կալինինի պողոտայի առևտրային կենտրոնի կառույցները, Կրեմլում ԽՍՀՄ ԳԽ նախագահության շենքի, Գորկու փողոցի և Կառլ Մարքսի պողոտայի վերակառուցումները։
Հայրապետովի նախագծերով կառուցվել են ԽՍՀՄ ԳԱ Լեռնային գործի ինստիտուտի, ԽՄԿԿ կենտկոմին կից հասարակական ԳԱ շենքերը, Մոսկվայում` Լյուքսեմբուրգի դեսպանատունը, Դամասկոսում` ԽՍՀՄ դեսպանատան շենքերի համակառույցը, Ջոկյակարտայում` ԽՍՀՄ տաղավարը Ինդոնեզիայի միջազգային ցուցահանդեսում։
1941 թվականի մարտից մինչև 1945 թվականը ծառայել է բանակում։ 1942 թվականին ավարտել է Ռազմա-ինժեներական ակադեմիայի արագացված դասընթացները։ Մարտնչել է Կալինինյան ռազմաճակատում, Արևմտյան ռազմաճակատում, Երրորդ Բելառուսական ռազմաճակատում, Առաջին մերձբալթյան ռազմաճակատում` որպես ականազերծման վաշտի հրամանատար։ Վերջին զինվորական կոչումը եղել է կապիտան։ Երեք անգամ վիրավորվել է։ Եղել է Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամ[2]։
Ունեցել է ստեղծագործական և գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսներ (1978, 1979, 1987 թվականներ), 1991 թվականին կազմակերպել է «Հայաստանի հին ճարտարապետությունը» ցուցահանդեսը Մոսկվայում[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.