From Wikipedia, the free encyclopedia
Շահմասուր, գյուղ ԱՀ Մարտակերտի շրջանում` շրջկենտրոնից 56 կմ հարավ-արևմուտք` 1050 մետր բարձրության վրա։
Գյուղ | ||
---|---|---|
Շահմասուր | ||
ադրբ.՝ Şahmasur ադրբ.՝ Şahmansurlu | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Մարտակերտի | |
Համայնք | Քելբաջարի շրջան, Մարտակերտի շրջան և Մարտակերտի շրջան | |
ԲԾՄ | 1110 մետր | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 148[1] մարդ (2015) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | շահմասուրցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Համայնքը լեռնային է, ունի 477․76 հա տարածք, որոնցից 136․53 հա տարածքը գյուղատնտեսական նշանակության, 283․53 հա անտառային հողեր։ Շահմասուր համայնքի սահմանային գոտով հոսում է Խաչեն գետի վտակը։
Ջրամատակարարման իրականացվում է համայնքի կողմից՝ ինքնահոս եղանակով, համակարգը սնվում է 1 ակունքից։ Համայնքի տարածքում առկա են թվով 9 աղբյուրներ՝ « Տնջրեն տակեն», « Ջրին ձորին», «Ճղպրաթաղի», «Մեյդանեն», «Պուղունց», «Խոնչ», «Խուզլանեն», « Վետանց աղբյուր», և «Վարդուտ տեղամաս» (թթու ջուր)։
1989 թվականին Շահմասուրում կազմավորվել է կամավորական ջոկատ (հրամանատարներ՝ Մ. Ստեփանյան, Յ. Հակոբյան, Հ. Բաղդասարյան), որն առանձին, իսկ 1992 թվականից Խաչենի գումարտակի կազմում մասնակցել է Մարտակերտի (Կիչան, Չլդրան, Սրխավենդ, Կոճողոտ, Մատաղիս, Չարեքտար, Գետավան, Չափար, Ումուդլու, Հակոբ Կամարի) և այլ շրջանների ինքնապաշտպանական ու ազատագրման մարտերին։ Շահմասուրից հրամանատարներ են եղել Նորայր Դանիելյանը, Յ. Հակոբյանը։ Շահմասուրից զոհվել են երկու ազատամարտիկներ[2]։
2015 թվականին Շահմասուր համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 148 մարդ, կա 40 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].
Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, հիմնական դպրոց։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Համայնքն ապահովված է էլեկտրաէներգիայով, առկա է գազամատակարարման համակարգ։ Հեռուստատեսությունը և ռադիոն համայնքում հասանելի են։ Ինտերնետ ծառայությունը հասանելի է։ Գործում է 2,5 G բջջային կապի համակարգը, անլար հեռախոսակապն առկա է։
Համայնքային ենթակայության ճանապարհներն ասֆալտապատ են, բնահողային, խճից և կոպճից, չմշակված կապակցող նյութերից։ Տրանսպորտային կապը կարգավորված է․ ուղևորափոխադրումներն իրականացվում են Վանք-Մարտակերտ-Վանք ներշրջանային թիվ 03-003 կանոնավորավտոբոսային երթուղով (տարանցիկ)։
Գյուղում կան պատմամշակույթային հուշարձաններ՝ եկեղեցի «Խաչին ձոր» (12-13 թթ), եկեղեցի (19-րդ դ․), գերեզմանոց (18-19-րդ դդ.), գերեզմանոց (11-13-րդ դդ․), աղբյուր (19-րդ դդ․), հաշվառված է 56 հուշարձան։ Շրջակայքում հայտնի են Խանաթոռի և Նահատակի լեռնապատ, Ծաղկի խաչ հնավայրերը։
2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, հիմնական դպրոց, որտեղ սովորում էին 23 աշակերտներ[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.