Շահումյանի շրջան (Արցախ)
From Wikipedia, the free encyclopedia
Շահումյանի շրջան, Արցախի Հանրապետության վարչատարածքային ամենաբարձր միավոր, որն ընդգրկում է երկրի հյուսիսային և հյուսիսարևմտյան մասը։ Շրջանի վարչական կենտրոնը Քարվաճառ քաղաքն է[1][2][5]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շահումյանի շրջան (այլ կիրառումներ)
Երկիր | Արցախի Հանրապետություն |
---|---|
Կարգավիճակ | Արցախի Հանրապետության շրջան |
Ներառում է | 52 համայնք (80 բնակավայր)[1] |
Վարչկենտրոն | Քարվաճառ, նախկինում՝ Շահումյան |
Ամենաբարձր կետ | 3724․6 մ (Գոմշասար) |
Շրջանի վարչակազմի ղեկավար | Սերգեյ Արամի Չիլինգարյան[2] (25․03․2021 թ․-ից) |
Հիմնական լեզու | Հայերեն[3] |
Բնակչություն (2016) | 3779[2] |
Տարածք | 2527,82[4] |
Հիմնադրված է | 1991 թվական թ. |
Պատմական շրջան(ներ) | Ուտիք և Արցախ նահանգներ, Արցախի թագավորություն, Խաչենի իշխանություն, Գյուլիստանի մելիքություն |
Ժամային գոտի | UTC+4 |
gov.nkr.am/hy/regions/details/53/ | |
Շրջանի հյուսիս-արևելյան մասը, որը համընկնում է նախկին Խորհրդային Միության կազմում գտնվող Խորհրդային Ադրբեջանի Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի տարածքին, 1992 թվականից գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո (այդ թվում՝ Օղակ գործողության հետևանքով)[1]։ Շրջանի հարավ-արևմտյան (քարվաճառյան) հատվածը Ադրբեջանի զինված ուժերին է հանձնվել 2020 թվականի նոյեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ստորագրված եռակողմ համաձայնագրով[6][7]։
Շրջանի միակ բնակավայրը, որը գտնվում է Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո, Չարեքտար գյուղն է[8][9][10][11]։
Շահումյանի շրջանն ունի բազմադարյա պատմություն և հարուստ է պատմամշակութային բազմաթիվ և բազմատեսակ հուշարձաններով[5]։