Շամքոր (գետ)
գետ Ադրբեջանում / From Wikipedia, the free encyclopedia
Շամքոր գետ (նաև Չարեք գետ), ներկայումս՝ Ադրբեջանի Հանրապետության Շամխորի շրջանում, պատմական Մեծ Հայքի Ուտիք նահանգի Գարդման և Շակաշեն գավառներում։ Հանդիսանում է Կուրի աջ վտակը։ Ունի 95 կմ երկարություն, ավազանի տարածքը 1170 քառ. կմ է։ Սկիզբ է առնում Սևանի լեռնաշղթայից։ Ստորին հոսանքում բաժանվում է բազուկների։ Սնումը խառն է՝ ստորերկրյա ջրերի գերակշռությամբ։ Միջին ծախսը գետաբերանից 49 կմ հեռու 8,85 մ³/վրկ է։ Շամխորի վրա կառուցված է ջրամբար։ Ջուրն հիմնականում օգտագործվում է ոռոգման համար։ Գետի ողջ երկայնքով՝ աջ ու ձախ ափերին են գտնվում բազմաթիվ պատմաճարտարապետական հուշարձաններ, ինչպիսիք են Չարեք վանքը, Չարեք բերդը և այլն։
Արագ փաստեր Շամքոր, Բնութագիր ...
Շամքոր | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 95 կմ |
Ավազանի մակերես | 1170 կմ² |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Փոքր Կովկաս |
Գետաբերանի տեղակայում | Կուր գետ |
Կոորդինատներ | 40°29′40″ հս․. լ. 45°49′49″ ավ. ե.HGЯOL |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Աղվեսաշեն, Գառնակերի ջուր և Գետաբեկ |
Երկիր | Ադրբեջան |
Փակել