Շամպայն (մարզ) - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Շամպայն (մարզ).

Շամպայն (մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շամպայն (այլ կիրառումներ)
Բնակավայր
Շամպայն
Դրոշ Զինանշան

Երկիր
 
Ֆրանսիա
Հիմնադրված է1361 թ.
Պաշտոնական լեզուChampenois? և ֆրանսերեն
##Շամպայն (մարզ) (Ֆրանսիա)
Red pog.png

Շամպայն (անգլ.՝ Champagne), պատմական մարզ Ֆրանսիայում, Սեն և Մառն գետերի ավազանում։ Գլխավոր քաղաքը՝ Տրուա։ Միջին դարերում Շամպայն եղել է կոմսություն։ 12—13-րդ դարերում հայտնի էր տոնավաճառներով։ Ֆրանսիայի թագավորական կալվածքներին միանալուց (1284, իսկ վերջնականապես՝ 1361) հետո մինչև 1790 թվականը ունեցել է նահանգի ստատուս։ 17-րդ դարի վերջին Շամպայնում առաջին անգամ կազմակերպվել է փրփրուն գինու՝ շամպայնի արտադրությունը։

Շամպայնի ներկայիս տարածքում են գտնվում Արդեններ, Մառն, Վերին Մառն, մասամբ նաև Էն, Սեն և Իոն դեպարտամենտները։ Տարածությունը 31,3 հազար քկմ է, բնակչությունը 1,8 մլն (1975)։ Կա մետաղամշակություն, մեքենաշինություն, տեքստիլ, տրիկոտաժի, սննդի (հատկապես՝ փրփրուն գինու), փայտամշակման և թղթի արդյունաբերություն։ Գյուղատնտեսության մեջ գերա կշռում է հացահատիկի (ցորեն, գարի, եգիպտացորեն) մշակությունը և խաղողագործությունը։ Զարգացած է անասնապահությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 447



{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Շամպայն (մարզ)
Listen to this article