Շայո պալատ
Փարիզի Շայո բլրի վրա գտնվող թանգարան, նախկին կապիտոլիումի շենք / From Wikipedia, the free encyclopedia
Շայո պալատ (ֆր.՝ Palais de Chaillot), կառուցվել է ըստ Լ. Բուալոյի, Ժ. Կառլուի և Լ. Ազեմի նախագծի[1], Տրոկադերոյի պալատի տեղում, 1937 թվականի Համաշխարհային ցուցահանդեսի համար։ Շայո պալատում տեղավորվել են մի քանի թանգարան` Մարդու թանգարանը, Նավատորմի թանգարանը և Ճարտարապետության թանգարանը։ 1948 թվականին Շայո պալատում է անցկացվել ՄԱԿ-ի երրորդ գլխավոր ասամբլեան և 1951 թվականին՝ վեցերորդ Գլխավոր ասամբլեան[2]։ Այստեղ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեան 1948 թվականի դեկտեմբերի 10-ին ընդունել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը։ Շայո պալատը եղել է նաև ՆԱՏՕ-յի առաջին գլխամասային գրասենյակը։