հայ տնտեսագետ From Wikipedia, the free encyclopedia
Շավարշ Սեդրակի Մարգարյան (հունիսի 16, 1930[1], Սևքար, Հայաստան[1] - հոկտեմբերի 14, 2000, Իջևան, Հայաստան), հայ տնտեսագետ։ Տնտեսագիտության դոկտոր (1976), պրոֆեսոր (1977)։
Շավարշ Մարգարյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 16, 1930[1] Սևքար, Հայաստան[1] |
Մահացել է | հոկտեմբերի 14, 2000 (70 տարեկան) Իջևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | տնտեսագետ և դասախոս |
Հաստատություն(ներ) | ՀՀ ԳԱԱ Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ[1], ՀԱՊՀ[1] և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան[1] |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1955)[1] |
Կոչում | պրոֆեսոր[1] |
Գիտական աստիճան | տնտեսագիտության դոկտոր[1] (1976) |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
1947 թվականին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, 1950 թվականին՝ Երևանի վիճակագրական տեխնիկումը, 1955 թվականին՝ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը։ 1955-1958 թվականներին եղել է ԵՊՀ քաղաքատնտեսության ամբիոնի ասիստենտ։
1961 թվականին պաշտպանել է թեկնածուական, 1976 թվականին՝ դոկտորական ատենախոսություն։
1959-1974 թվականներին ՀԽՍՀ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտում զբաղեցրել է գիտքարտուղարի, այնուհետև քաղաքատնտեսության բաժնի վարիչի պաշտոն, ղեկավարել հանարպետության միջճյուղային հաշվեկշիռները։ 1974-1979 թվականներին աշխատել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի քաղաքատնտեսության ամբիոնի վարիչ։ 1979-1984 թվականներին եղել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ռեկտորը, 1984-1995 թվականներին՝ ԵՊՀ քաղաքատնտեսության ամբիոնի վարիչ, 1995-2000 թվականներին՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն։
Հեղինակ է շուրջ 80 գիտական ուսումնասիրությունների, այդ թվում՝ 7 մենագրության։ Զեկուցումներով հանդես է եկել մրջազգային գիտաժողովներում (ԳՖՀ, Իսպանիա, Հունաստան, Սիրիա, Ռուսաստան և այլն)։
Նրա ղեկավարությամբ և խորհրդատվությամբ թեկնածուական ու դոկտորական ատաենախոսություններ են պաշտպանել շուրջ երկու տասնյակ մասնագետներ։
Պարգևատրվել է «Աշխատանքային փառք»-ի մեդալով և ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրով[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.