From Wikipedia, the free encyclopedia
Շավարշ Ա Երվանդունի նաև Քսերքսես (հին հունարեն՝ Ξέρξης), հայկական Ծոփքի և Կոմմագենեի թագավորության թվով հինգերորդ թագավորը՝ Երվանդունիների արքայատոհմից։ Կառավարել է մ.թ.ա. 228-212 թվականներին։ Փոխարինել է հորը՝ Արշամ Երվանդունուն։
Շավարշ (Քսերքսես) Երվանդունի | |
---|---|
Ծոփքի թագավոր | |
Իշխանություն | մ.թ.ա. 228 - մ.թ.ա. 212 (մ.թ.ա. 220 - մ.թ.ա. 201[1]) |
Թագադրում | մ. թ. ա. 228 (մ.թ.ա. 220[1]) |
Ծննդավայր | Ծոփքի թագավորություն |
Մահացել է՝ | մ. թ. ա. 212 (մ.թ.ա. 201[1]) |
Վախճանի վայր | Ծոփքի թագավորություն |
Ազգություն | հայ |
Նախորդ | Արշամ Երվանդունի |
Հաջորդող | Աբդիսարես |
Ամուսին | Անտիոքիս |
Թագավորական Տուն | Երվանդունիների կրտսեր ճյուղ |
Հայր | Արշամ Երվանդունի |
Քսերքսեսը կամ Շավարշը ծնվել և ապրել է մ.թ.ա. 3–րդ դարում։ Մ.թ.ա. 228 թվականին փոխարինելով հորը՝ Արշամին, բազմել է Ծոփքի հայոց թագավորության գահին[2]։
Շավարշը Ծոփքի առաջին թագավորն էր, որ հրաժարվեց հարկեր մուծել Սելևկյան գանձանակում։ Ի պատասխան սրա՝ Սելևկյան կայսրության ղեկավար Անտիոքոս III-ը պաշարեց Ծոփք-Կոմմագենեի թագավորության մայրաքաղաքը՝ Արշամշատը։
Որպես բանակցությունների արդյունք՝ Շավարշը կնության է առնում Անտիոքոսի քրոջը՝ Անտիոքիսին, ներվում է պարտքը, իսկ Շավարշը իր հերթին ընդունում է Սելևկյանների կայսրությունը[3]։
Սակայն որոշ ժամանակ անց Անտիոքիսը սպանում է ամուսնուն՝ Քսերքսեսին և Ծոփքի թագավորությունը հանձնում եղբորը[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.