Շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օր
From Wikipedia, the free encyclopedia
Շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օր (ՄԱԿ-ի լեզուներով. անգլ.՝ World Diabetes Day, իսպ.՝ Día Mundial de la Diabetes, ռուս.՝ Всемирный день борьбы с диабетом, ֆր.՝ Journée mondiale du diabète), համաշխարհային օր է, որը 1991 թվականի նոյեմբերի 14-ին սահմանել են Շաքարախտի միջազգային ֆեդերացիան (IDF) և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ ի պատասխան ամբողջ աշխարհում այս հիվանդության տարածման սպառնալիքին և նրա դեմ պայքարը համակարգելու համար։