հայ արձակագիր, լրագրող From Wikipedia, the free encyclopedia
Շաքե Վարսյան (Վարսենիկ Հակոբի Բոյաջյան, մայիսի 14, 1925, Նիկոսիա, Նիկոսիայի շրջան, Կիպրոս - 1996), հայ արձակագիր, լրագրող։ ՀԽՍՀ վաստակավոր լրագրող (1981): ԽՍՀՄ գրողների միության անդամ (1946), ԽՄԿԿ անդամ (1968): Իր անվան առաջին մասին (Վարս) միացրել է ազգանվան յան վերջավորությունը և ստեղծել Վարսյան գրական անունը։
Շաքե Վարսյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 14, 1925 |
Ծննդավայր | Նիկոսիա, Նիկոսիայի շրջան, Կիպրոս |
Վախճանվել է | 1996 |
Մասնագիտություն | արձակագիր և լրագրող |
Կրթություն | Մելքոնյան կրթական հաստատություն, Բեյրութի ամերիկյան համալսարան և Երևանի պետական համալսարան |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Շաքե Վարսյան Վիքիդարանում |
Շաքե Վարսյանը ծնվել է 1925 թվականին Կիպրոսի Նիկոսիա քաղաքում։ Սովորել է Նիկոսիայի Մելիք-Ուզունյան վարժարանում, 1943 թվականին ավարտել է Մելքոնյան կրթական հաստատությունը։ Նույն թվականին տեղափոխվել է Բեյրութ, ուսումը շարունակել Բեյրութի ամերիկյան համալսարանում։ Բեյրութում աշխատել է «Նոր ուղի» պարբերագրքի խմբագրակազմում[1]։ 1946 թվականին հայրենադարձել է։ Սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժնում։ 1965 թվականից աշխատել է «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթի խմբագրությունում որպես բաժնի վարիչ։
Գ. Սևանի և Վ. Պետոյանի հեղինակցությամբ սփյուռքահայ դպրոցների համար կազմել է «Հայ գրականություն» դասագիրքը (Ե տարի, 1964, 1969, 1971, 1974, 1978)[2][3]։
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.