Շաքիլ Օ'Նիլ - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Շաքիլ Օ'Նիլ.

Շաքիլ Օ'Նիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Picto infobox baschet.png
Շաքիլ Օ'Նիլ

Դիրքը Կենտրոնական
Համար 32, 34, 33, 36
Ծննդյան ամսաթիվ մարտի 6, 1972 (49 տարեկան)
Ծննդավայր
Նյուարք, Նյու Ջերսի, ԱՄՆ
Հասակ 2,16 մ
Քաշ 147 կգ
համալսարան Լուիզիանայի նահանգային համալսարան (1989–1992)
Դրաֆթի տարի 1992 / ռաունդը` 1, ընտր.` 1
Դրաֆթ ակումբ Օռլանդո Մեջիք
Կարիերայի պատմություն
Օռլանդո Մեջիք (1992–1996)
Լոս Անջելես Լեյքերս (1996–2004)
Մայամի Հիթ (2004–2008)
Ֆինիքս Սանս (2008–2009)
Կլիվլենդ Կավալիերս (2009–2010)
Բոստոն Սելտիքս (2010–2011)
Կարիերայի ցուցանիշներ
28 596 միավոր (23,7 մ/խ),
13 099 անդրադարձ (10,9 ա/խ),
2 732 բլոկ (2.3 բ/խ)

Շաքիլ Ռաշոն Օ'Նիլ (անգլ.՝ Shaquille Rashaun O'Neal, մարտի 6, 1972(1972-03-06)[1][2], Նյուարկ, ԱՄՆ[3][4]), առավել հայտնի Շաք (Shaq) մականվամբ, ամերիկացի նախկին պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, նախկին ռեփեր, կինոդերասան։ Կշռելով 147 կգ և ունենալով 216 սմ հասակ՝ Օ'Նիլը համարվել է NBA-ի ամենածանրքաշային բասկետբոլիստներից մեկը։ 19 տարվա պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում Օ'Նիլը կարողացել է ճշգրտորեն օգտագործել իր չափերը՝ ուժային պայքարներում։

Պրոֆեսիոնալ կարիերան

Լուիզիանայի նահանգային համալսարանի կարիերայից հետո Օ'Նիլը մուտք է գործում NBA-ի 1992 թվականի դրաֆթ` ընտրվելով «Օռլանդո Մեջիքի» կողմից` 1-ին ընտրության իրավունքով։ Օ'Նիլը շատ արագ կերպով դառնում է լիգայի լավագույն կենտրոնականներց մեկը։ 1992-93 մրցաշրջանում հաղթում է «Տարվա նորեկ» (Rookie of the Year) մրցանակը։ Այնուհետև իր թիմին հասցնում է 1995 թվականի փլեյ-օֆֆ։ «Մեջիքում» 4 տարի հանդես գալուց հետո Օ'Նիլը տեղափոխվում է «Լոս Անջելես Լեյքերս», որի կազմում ունենում է հաջողված կարիերա՝ հաջորդաբար հաղթելով NBA-ի գավաթը 2000, 2001 և 2002 թվականներին (ամեն անգամ ստանալով գերեզրափակչի ամենաարժեքավոր բասկետբոլիստի կոչումը)։ Այնուհետև իր և Կոբի Բրայանտի միջև առաջացած որոշակի տարաձայնությունների պատճառով Օ'Նիլը 2004 թ.-ին տեղափոխվում է «Մայամի Հիթ»։ «Հիթի» կազմում Օ'Նիլը 2006 թ.-ին հաղթում է իր թվով չորրորդ NBA-ի գավաթը։ 2007-2008 մրցաշարի միջնամասում Օ'Նիլը տեղափոխվում է «Ֆինիքս Սանս»։ Մրցաշրջանից ավարտից հետո նոր պայմանագիր կնքում է Լեբրոն Ջեյմսի «Կլիվլենդ Կավալիերսի» հետ։ 2010–2011 մրցաշրջանն անցկացնելով «Բոստոն Սելտիքսի» կազմում՝ Օ'Նիլը վերջնականապես անցնում է թոշակի։

Ֆիլմագրություն

  • Ազարտային խաղ (1994)
  • Կազաամ (1996)
  • Գուդ բուրգեր (1997)
  • Պողպատ (1997)
  • Նա լավ է խաղում (1998)
  • Հիանալի օր Հիփ հոփում (1998)
  • Ուոշը (2001)
  • Ֆրեդդին (2001)
  • Մայրամուտից հետո (2004)
  • Շատ սարսափելի կինո 4 (2006)
  • Տնային նապաստակը (2008)
  • Ջեք և Ջիլ (2011)

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Շաքիլ Օ'Նիլ
Listen to this article