Շեյ Գիվեն
From Wikipedia, the free encyclopedia
Շեյ Գիվեն (իռլանդերեն՝ Séamus Mac Dhuibhín, ապրիլի 20, 1976(1976-04-20)[1][2][3], Լիֆֆորդ, Օլսթեր, Իռլանդիա), իռլանդացի դարպասապահ, ով հանդես է գալիս անգլիական «Սթոք Սիթի»-ում։ Ազգային հավաքականում Գիվենը մասնակցել է 133 խաղի, և պատմության մեջ Իռլանդիայի հավաքականի կազմում ամենաշատ խաղերին մասնակցած ֆուտբոլիստն է։ Գիվենն ազգային հավաքականում իր առաջնախաղն անցկացրել է 1996 թվականին։ Գիվենը հավաքականի կազմում մասնակցել է նաև 2010 թվականի աշխարհի առաջնությանը, Եվրոպայի 2012 թվականի առաջնությանը։ Իր ակումբային կարիերան սկսել է «Սելթիկում»։ 1995-1996 մրցաշրջանում «Սանդերլենդի» կազմում հանդես է եկել Ֆուտբոլի առաջին լիգայում։ 1997 թվականին տեղափոխվել է «Նյուքասլ Յունայթեդ»։ Թիմի կազմում 1998 և 1999 թվականներին հանդես է եկել Անգլիայի գավաթի եզրափակչում։ 2001-2002 և 2005-2006 մրցաշրջաններում նա ընդգրկվել է Պրեմիեր լիգայի խորհրդանշական հավաքականում։ 2009 թվականի փետրվարի 1-ին «Մանչեսթեր Սիթին» 7 միլիոն ֆունտ ստերլինգով գնել է Գիվենին։ 2011 թվականին 3,5 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց Գիվենը տեղափոխվել է «Աստոն Վիլա»[4]։
Շեյ Գիվեն անգլ.՝ Shay Given | ||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Շեյմուս Ջոն Ջեյմս Գիվեն | |||||||||||||||||||||||||||||
Ազգությունը | Իռլանդացի | |||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | ||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 20, 1976 (48 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Լիֆորդ, Իռլանդիա | |||||||||||||||||||||||||||||
Հասակ | 186 սմ | |||||||||||||||||||||||||||||
Քաշ | 84 կգ | |||||||||||||||||||||||||||||
Դիրք | Դարպասապահ | |||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Սթոք Սիթի | |||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |