Շենժեն
From Wikipedia, the free encyclopedia
Շենժեն (չինարեն` 深圳), ենթանահանգային նշանակության քաղաք Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հարավում` Գուանդուն նահանգի կազմում, սահմանակից է Հոնկոնգի հետ։ Ըստ 2000 թվականի մարդահամարի` քաղաքի բնակչությունը կազմել է 7 008 831 մարդ[2], իսկ ըստ 2010 թվականի մարդահամարի` 10 357 938 մարդ[2] (ՄԱԿ-ի տվյալներով, Շենժենը բնակչության աճի մակարդակով մտնում է աշխարհի քաղաքների առաջին հնգյակի մեջ[3])։ Պետական և արտասահմանյան հսկայական ներդրումների միջոցով Շենժենը վերածվել է Մարգարտե գետի դելտայի և ամբողջ պետության համար առաջատար արդյունաբերական, տնտեսական և տրանսպորտային նշանակություն ունեցող կենտրոնի։ Ներկայումս Շենժենը հանդիսանում է Չինաստանի ամենաարագ զարգացող քաղաքներից մեկը, չորրորդն է ամենամրցունակ քաղաքների ցանկում, արտահանման ծավալներով Չինաստանում զբաղեցնելով առաջին հորիզոնականը, ներկայանում է որպես յուրահատուկ դարպաս արտասահմանյան ներդրումների գրավման գործում, հանդիսանում նորագույն տեխնոլոգիաների, մշակույթի և բիզնեսի խոշոր կենտրոն։
Քաղաք | ||
---|---|---|
Շենժեն | ||
չինարեն՝ 深圳市 | ||
Երկիր | Չինաստան | |
Քաղաք | Գուանդուն | |
Ներքին բաժանում | 10 շրջաններ | |
Հիմնադրված է | 1979 թ. | |
Առաջին հիշատակում | 1410 | |
Մակերես | 1997,27 կմ² | |
ԲԾՄ | 0±944 մետր | |
Կլիմայի տեսակ | մերձարևադարձային | |
Պաշտոնական լեզու | Չիներեն | |
Բնակչություն | ▲17 494 398 մարդ (2020)[1] | |
Խտություն | 5 714 մարդ/կմ² | |
Ազգային կազմ | Չինացիներ | |
Կրոնական կազմ | Բուդդիստներ, քրիստոնյաներ | |
Տեղաբնականուն | Շենչժենցի | |
Ժամային գոտի | UTC+8 | |
Հեռախոսային կոդ | 755 | |
Փոստային դասիչ | 518000 | |
Ավտոմոբիլային կոդ | 粤B | |
Պաշտոնական կայք | sz.gov.cn(չին.)(անգլ.) | |
| ||
Փաստորեն, քաղաքը հիմնադրվել է 1979 թվականին Բաոան շրջանի տարածքի վրա՝ վերանվանվելով Շենժեն, սակայն քաղաքային տեսակի բնակավայրը այս տարածքում գոյություն է ունեցել 4֊րդ դարից։ 2008 թվականին Շենժենը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընտրվել է որպես «Դիզայնի ստեղծագործական քաղաք», 2011 թվականին ընդունել է XXVI Համաշխարհային ամենամյա Ունիվերսիադան, որի շնորհիվ զգալիորեն թարմացրել և ընդլայնել է իր ենթակառուցվածքը։ Ամենից առաջ Շենժենը հայտնի է իր բարձրահարկ ճարտարապետությամբ, թեմատիկ զբոսայգիներով, ճյուղային ցուցահանդեսներով և, իհարկե, որպես աշխարհի առաջատար էլեկտրոնիկայի և էլեկտրոեխնիկայի արտադրությամբ զբաղվող քաղաք (օրինակ՝ աշխարհահռչակ IPhone-ների և IPad-ների արտադրությունը տեղի է ունենում հենց այստեղ)։
Tech Insider (հանդիսանում է Business Insider-ի ստորաբաժանում) կայքի վարկանիշային ռեյտինգի համաձայն՝ Շենժենը մտնում է աշխարհի ամենատեխնոլոգիական քաղաքների ցանկի մեջ։