Շիմոն Շիմոնովիչ
From Wikipedia, the free encyclopedia
Շիմոն Շիմոնովիչ (լեհ.՝ Szymon Szymonowic, հոկտեմբերի 24, 1558[1], Լվով, Լվովյան հող, Ռուսական վոեվոդություն, Լեհաստանի թագավորություն - մայիսի 5, 1629(1629-05-05)[2][3][4], Czernięcin Główny, Ռեչ Պոսպոլիտա), լեհական վերածնության շրջանի ծագումով հայ բանաստեղծ։ Համարվում է Լեհաստանի Պինդարոսը։
Արագ փաստեր Շիմոն Շիմոնովիչլեհ.՝ Szymon Szymonowic, Ծնվել է ...
Շիմոն Շիմոնովիչ լեհ.՝ Szymon Szymonowic | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 24, 1558[1] |
Ծննդավայր | Լվով, Լվովյան հող, Ռուսական վոեվոդություն, Լեհաստանի թագավորություն |
Վախճանվել է | մայիսի 5, 1629(1629-05-05)[2][3][4] (70 տարեկան) |
Վախճանի վայր | Czernięcin Główny, Ռեչ Պոսպոլիտա |
Մասնագիտություն | բանաստեղծ և գրող |
Լեզու | լեհերեն |
Քաղաքացիություն | Ռեչ Պոսպոլիտա |
Կրթություն | Կրակովի համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Q9336465? |
Szymon Szymonowic Վիքիպահեստում |
Փակել
Սկզբնական կրթությունը ստացել է Կրակովում, այնուհետև ուսանել է Ֆրանսիայում, Բելգիայում և Իտալիայում։ 1590 թ. ստացել է ազնվականի կոչում։ 1601 թ. լեհ կանցլեր Յան Զամոյսկու հետ հիմնել է Զամոշչիի հումանիտար համալսարանը։
Նրա գլուխգործոցներն է համարվում «Հովվերգությունները» (լեհերեն՝ Sielanki)։ Լատիներեն լեզվով գրված «Castus Joseph» և «Pentesilea» դրամաների համար պարգևատրվել է Հռոմի պապ Կղեմես VIII-ի կողմից։