Շնող (գետ)
From Wikipedia, the free encyclopedia
Շնող, Շինիխ, Շնողաջուր, գետ Հայաստանի Լոռու մարզում, Դեբեդի աջ վտակը։ Սկիզբ է առնում Գուգարաց լեռնաշղթայի հյուսիսային լանջերից։ Երկարությունը 20 կմ է, ջրհավաք ավազանը՝ 114 կմ²։ Կտրելով հրաբխային սարավանդը՝ առաջացնում է 1,5 կմ երկարություն և մոտ 100 մ խորություն կանիոնը։ Ունի խիստ մասնատված V-աձև հովիտ։ Տարեկան միջին ծախսը 0,8 մ³/վ է։ Ջրհավաք ավազանի մեծ մասն անտառապատ է։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով։ Ավազանն անտառապատ է և լեռնային[1][2]։ Ըստ ՀՀ Շրջակա միջավայրի մոնոթորինգի և թափոնների ուսումնասիրության մասին Տեղեկագրի գետի ջրի որակը գետաբերանի հատվածում գնահատվել է «վատ»[3]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շնող (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Շնող, Բնութագիր ...
Շնող | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 20 կմ |
Ավազանի մակերես | 114 կմ² |
Ջրի ծախս | 0,8 մ³/վ |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Գուգարաց լեռներ |
Գետաբերանի տեղակայում | Դեբեդ |
Կոորդինատներ | 41°08′58″ հս․. լ. 44°49′41″ ավ. ե.HGЯOL |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Պաղածոջուր, Վարդաջուր, Կարթձոր, Գուլյաբ և Բողազոձոր |
Երկիր | Հայաստան |
Երկրամաս | Լոռու մարզ |
Փակել