ժողովրդական համույթ From Wikipedia, the free encyclopedia
Շողակն ժողովրդական համույթ, հայկական երաժշտական համույթ։ Հանդես է գալիս աշուղական ու ժողովրդական կատարումներով, ներկայացնում է ժողովրդական երգը և նվագարանները՝ դուդուկ, զուռնա, դհոլ, քանոն, քամանչա, շվի, բլուլ, ուդ և դափ։ Համույթի հիմնադիրն է Հայաստանի վաստակավոր արտիստ Հասմիկ Հարությունյանը[1]։
Համույթը հիմնադրվել է Երևանում, 1995 թվականին։ Անսամբլի առաքելությունն է ժողովրդական արվեստում կոմիտասյան ավանդույթները պահպանելն ու դրանք սերունդներին փոխանցելը։
Համույթը մենահամերգներով հանդես է եկել ԱՊՀ երկրներում, Եվրոպայում, Շվեյցարիայում, Պորտուգալիայում, Լեհաստանում, Մերձավոր Արևելքում, ԱՄՆ-ում։ «Շողակն» անսամբլի երաժշտությունը հնչում է Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.