From Wikipedia, the free encyclopedia
Շոտե Գալիցա (ալբ․՝ Shote Galica), ի ծնե` Չերիմե Հալիլ Ռադիշևա (ալբ․՝ Qerime Halil Radisheva, Ռադիժևե, հոկտեմբերի 4, 1895, Դրենիցա, Օսմանյան կայսրություն - 1927, ՖՈՒՇԵ-ԿՐՈՒՋԱ, Ալբանիայի Հանրապետություն), ալբանացի ազգայնական` ապստամբ-կազակների շարժման անդամ է, որոնց նպատակը` ալբանական տարածքների միավորումն ու դեմոկրատական ազգայնականների կառավարությանը օժանդակումն էր Ալբանիայում։ Նա Ալբանիայի ազգային հերոս է հռչակվել։
Շոտե Գալիցա | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 4, 1895 |
Ծննդավայր | Դրենիցա, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | 1927 |
Մահվան վայր | ՖՈՒՇԵ-ԿՐՈՒՋԱ, Ալբանիայի Հանրապետություն |
Քաղաքացիություն | Ալբանիա |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Ամուսին | ՖՈՒՇԵ-ԿՐՈՒՋԱ |
Պարգևներ և մրցանակներ | |
Shote Galica Վիքիպահեստում |
Նա ծնվել է Դրենիցա շրջանի Ռադիշև գյուղում, Կոսովո։ Նա վեց եղբայրների քույր է, 1915 թվականին ամուսնացել է Ազեմա Գալիցու հետ[1]։
Պայքարին մասնակցել է Չերիմ անվան տակ։
Գալիցան տասներկուամյա զինված պայքար է մղել։ 1919 թվականին Շոտեն մասնակցել է Կոսովոյի արևմտյան մասի ապստամբությանը, 1921-1923 թվականներին` սերբ զինվորների դեմ պայքարին` Յունիկեում։ 1925 թվականին՝ ամուսնու մահից հետո սկսել է գլխավորել պարտիզանական բանակը։ 1927 թվականի հուլիսին նա հեռացել է պարտիզանական պատերազմից և մի քանի ամիս անց մահացել է Ալբանիայի հյուսիսում։
Ամբողջ պայքարի ընթացքում նա կորցել է ընտանիքի 22 անդամների։
Նրա հայտնի մեջբերումն է`
Կյանքն առանց գիտելիք նման է առանց զենք պատերազմի[2]։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.