Շոտլանդիայի անկախության հանրաքվե 2014
From Wikipedia, the free encyclopedia
Շոտլանդիայի անկախության հանրաքվեն տեղի է ունեցել 2014 թվականի սեպտեմբերի 18-ին[1]։ Շոտլանդիայի քաղաքացիներ հանդիսացող անձինք պետք է որոշեին արդյոք ցանկանում են մնալ Մեծ Բրիտանիայի կազմում, թե անկախ պետություն դառնալ։
Հանրաքվեի արդյունքների համաձայն՝ 55.3%-ը կամ 2.001. 926 մարդ դեմ է քվեարկել անկախությանը, իսկ 44.7%-ը կամ 1,617,989 կողմ է քվեարկել[2]։ Քվեարկության իրավունք ունեին 16 տարին լրացած 4.3 միլիոն մարդ[3]։
Անկախության կողմնակիցների կարգախոսն էր «Այո» (Yes), Մեծ Բրիտանիայի կազմում մնալ ցանկացողներինը՝ «Միասին ավելի լավ է» (Better Together)։