բանաստեղծ, պատմաբան, լրագրող, պետական-հասարակական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Շչորս Բագրատի Դավթյան (մարտի 12, 1938, Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 26, 2016)[1], բանաստեղծ, պատմաբան, լրագրող, պետական-հասարակական գործիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, «Խորհրդային Հայաստան» թերթի գլխավոր խմբագիր, ՀԽՍՀ 10 և 11-րդ գումարումների ԳԽ պատգամավոր, «Հայրենի տուն» թերթի գլխավոր խմբագիր, «Համո Սահյան գիտամշակութային կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ։
Շչորս Բագրատի Դավթյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 12, 1938 |
Ծննդավայր | Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | մայիսի 26, 2016 (78 տարեկան) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ → Հայաստան |
Ազգություն | Հայ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | բանաստեղծ, պատմաբան և լրագրող |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Կարեն Դավթյան, Հովիկ Դավթյան, Տիգրան Դավթյան |
Շչորս Դավթյանը ծնվել է 1938 թվականի մարտի 12-ին Էջմիածնում, զինվորականի ընտանիքում։ Նրա ծնողները Գորիսի Արեգունի (Ազատաշեն) գյուղից են եղել։ Հայրը՝ Բագրատ Դավթյանը մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Պատերազմն ավարտելուց հետո հորը նշանակում են Սիսիանի զինկոմիսար, և նրանք տեղափոխվում են Սիսիան։ Ընտանիքում եղել են հինգ երեխա։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը և նշանակվել Սիսիանի կոմերիտմիության շրջկոմի առաջին քարտուղար։ Այնուհետև տեղափոխվում է Սիսիանի «Որոտան» թերթ և աշխատում խմբագրի տեղակալ, իսկ հետո նշանակվում է խմբագիր[2]։ 1988-1991 թվականներին եղել է «Խորհրդային Հայաստան» թերթի գլխավոր խմբագիրը։ 1980-1995 թվականներին եղել է Հայաստանի գերագույն խորհրդի պատգամավոր։ Շչորս Դավթյանի նախաձեռնությամբ 2004 թվականին ստեղծվել է «Համո Սահյան գիտամշակութային կենտրոն» հասարակական կազմակերպությունը[2][3]։ Խմբագրել, կազմել և հրատարակել է Համո Սահյանի «Ինձ բացակա չդնեք» բանաստեղծությունների ժողովածուն (1999, 2003, 2005, 2014)[4], «Համո Սահյան. բանաստեղծը, մտածողը, մարդը» (2001)[5], «Համո Սահյան. գրչի, խոսքի, խղճի կշիռը» (2003) գրքերը, «Համո Սահյան. 60 և մեկ հայրեն» պատկերագիրքը (2003), «Համո Սահյան. Դաղձի ծաղիկ» ժողովածուն (2006), «Համո Սահյան. Արցունքով լվացված սերեր» (2007), «Ակսել Բակունց. Մթնաձոր-Կյորես» (2007), Համո Սահյանի, Եղիշե Չարենցի և Սայաթ-Նովայի պատկերազարդ քառյակներ, Դանիել Վարուժանի «Հարճը» (2007), «Աշոտ Սաթյան-100» (2007)[6], ինչպես նաև պատկերազարդ օրացույցներ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.