Շվեդիայի վարչական բաժանում
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շվեդիայի Թագավորությունը բաժանված է 21 շրջանի, որոնք կոչվում են լեն (շվեդերեն՝ län)։ Լյոները բաժանված են 290 կոմունաների։
Լեները, փոխարիներլով Շվեդիայի բաժանումը պատմական շրջանների (շվեդերեն՝ landskap), հիմնադրված են եղել 1634 թվականին ռիքսկանցլեր Աքսել Օքսենշերնայի նախաձեռնությամբ տարածքի ավելի արդյունավետ կառավարման նպատակով։ Այդ ժամանակ «լեն» բառը ուներ «հայրենակալվածք» իմաստը։
Ամենը լենը ունի Շվեդիայի կառավարության կողմից նշանակվող սեփական վարչություն (շվեդերեն՝ länsstyrelse (sv)), որը լենի, ինչպես նաև խորհրդարանի՝ ռիքսդագի, ներկայացուցիչ է հանդիսանում։ Լենի վարչության գլխավոր նպատակն է տեղական կառավարման կոորդինացումը համաձայն Շվեդիայի կառավարության և Ռիքսդագի քաղաքականության հետ մեկ կողմից, և տեղական յուրահարտկությունների և պահանջների մյուս կողմից։
Բացի այդ, ամեն լենում կա տեղական կառավարման իր ընտրովի մարմինը՝ լանդստինգը (շվեդերեն՝ landsting (sv)), որի գլխավոր նպատակներից է լենում սոցիալական և բժշկական սպասարկման ապահովումը։
Լյոների քարտեզը
|
|
|
Ամեն լենը բաժանվում է կոմունաների (kommuner), որոնց գոյությունը մասմաբ գտնվում է կենտրոնական կառավարության իրավասության ներքո։ 2004-ից կոմունաների թիվը կազմում է 290, իսկ միջին չափով ամեն լենում կա 13.8 կոմունա (տես՝ Շվեդիայի կոմունաներ)։
Մինչև 1968 թվականը Ստոկհոլմ քաղաքը ուներ իր լենի կոդը՝ A, որը այժմ որևԷ համատեքստերում օգտագործվում է AB կոդի հետ փոխարինելով մեկը մյուսի։ Ստոկհոլմի լենը ունի B կոդը։
Արտաքին հղումներ
Ծանոթագրություններ
|
Text is available under the CC BY-SA 4.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.