Շվեյցարիայի ազգային գրադարան
From Wikipedia, the free encyclopedia
Շվեյցարիայի ազգային գրադարան, (գերմ.՝ Schweizerische Nationalbibliothek, ֆր.՝ Bibliothèque Nationale Suisse, իտալ.՝ Biblioteca Nazionale Svizzera), Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում գտնվող գրադարան, որն ընդգրկված է մշակութային հարցերի ֆեդերալ կառավարման խորհրդի կազմում, որն էլ իր հերթին ենթարկվում է ներքին գործերի ֆեդերալ վարչությանը[4]։
Արագ փաստեր Երկիր, Տեսակ ...
Երկիր | Շվեյցարիա |
---|---|
Տեսակ | ազգային գրադարան և արխիվ |
Հիմնվել է | 1894 |
Տեղադրություն | Բեռն |
Հասցե | Hallwylstrasse 15, 3003 Bern[1][2] |
Հավաքածուներ | |
Չափ | 5.1M նմուշ |
Հասանելիություն և օգտագործում | |
Շրջանառություն | 78,000 (2007) |
Այլ տվյալներ | |
Բյուջե | 32.9M (2008, $31.8M 2008 թվականի 2-րդ կիսամյակ) |
Տնօրեն | Մարի-Քրիստին Դոֆֆի (2005 թվականից)[3] |
Անձնակազմ | 160 (124 ամբողջ դրույք) |
Կայք | www.nb.admin.ch |
Փակել
Գրադարանը բաց է հանրության համար և իր հավաքածուի չափերից ելնելով՝ արտացոլում է շվեյցարական մշակույթի բազմակարծությունն ու բազմազանությունը։ Գրադարանն ընդգրկված է Շվեյցարիայի ազգային մշակութային արժեքների ցանկում[5]։