From Wikipedia, the free encyclopedia
Շվեյցարիայի դրամահատարան (գերմ.՝ Swissmint), Շվեյցարիայի Համադաշնության պաշտոնական դրամահատարանը։ Տեղակայված լինելով Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռն քաղաքում, այն պատասխանատու է շվեյցարական ֆրանկի մետաղադրամների, ինչպես նաև արժույթի և ձուլակտորների բազմազանության համար։ Բացի կառավարության համար մետաղադրամներ պատրաստելուց, Շվեցարիայի դրամահատարանն արտադրում է նաև մեդալներ և հուշադրամներ մասնավոր պատվիրատուների համար։
Տեսակ | պետական ձեռնարկություն և դրամահատարան |
---|---|
Երկիր | Շվեյցարիա |
Ղեկավար կազմակերպություն | Շվեյցարիայի ֆինանսների նախարարություն |
Հիմնադրված է | 1848 |
Պաշտոնական կայք |
Շվեյցարիայի դրամահատարանը Շվեյցարիայի դաշնային կառավարության գործակալություն է։ Այն Դաշնային ֆինանսական վարչության մի մասն է, որն իր հերթին պատկանում է Ֆինանսների դաշնային դեպարտամենտին (Շվեյցարիայի ֆինանսների նախարարություն)։ 1998 թվականից ի վեր Համադաշնության պաշտոնական դրամահատարանը գործում է որպես անկախ բիզնես միավոր` Շվեյցարիայի դրամահատարան անունով։ 2005 թվականի դրությամբ Շվեյցարիայի դրամահատարանն ունի 21 աշխատող։
Դրամահատարանի շենքը ազգային նշանակության ժառանգության վայր է[1]։ Այն կառուցվել է 1903-1906 թվականներին, Թեոդոր Գոլի նախագծի հիման վրա, որը կառուցվեց փոխարինելու Gerberngraben-ում գտնվող ավելի հին շենքին։ Չափավոր, արդյունաբերական ոճի դեղին աղյուսե շենքը գտնվում է մարմարե և ավազաքարե նեոռենեսանսյան ճակատի առջև[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.