From Wikipedia, the free encyclopedia
«Շտանդարտ զբոսանավը» (ռուս.՝ Яхта «Штандарт»), ոսկերչական ձու, որը դարձավ Ֆաբերժեի 52 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում Ռուսաստանի կայսերական ընտանիքի համար։ Այն ստեղծվել է 1909[1] թվականին Նիկոլայ II կայսեր պատվերով[2]։ Ոսկերչական ձուն Նիկոլայը Զատկի տոնին նվիրել է կնոջը՝ կայսրուհի Ալեքսանդրա Ֆեոդորովնային[3]։
Շտանդարտ զբոսանավը | |
---|---|
Ստեղծման թնական | 1909 |
Պատվիրատու | Նիկոլայ II |
Ներկա սեփականատեր | |
Սեփականատեր | Ալեքսանդրա Ֆեոդորովնա և Մոսկվայի Կրեմլ (թանգարան-արգելոց) |
Հավաքածու | Մոսկվայի Կրեմլ (թանգարան-արգելոց) |
Դիզայն և նյութեր | |
Նյութեր | ոսկի, ալմաստ, մարգարիտ, Լաջվարդ, Լեռնային բյուրեղապակի, արծնապակի և պլատին |
Բարձրություն | 15,3 սանտիմետր |
Ֆաբերժեի ձվեր |
Այսօր «Շտանդարտ զբոսանավը» կայսերական ոսկերչական ձուն պահպանվում և ցուցադրվում է Կրեմլի զինապալատում[4] (Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն) և համարվում է այն բացառիկ ձվերից, որոնք երբեք չեն լքել Ռուսաստանի սահմանները[2]։
«Շտանդարտ զբոսանավը» կայսերական ոսկերչական ձուն պատրաստված է լեռնային բյուրեղապակուց[1]։ Այն երիզված է ոսկուց պատրաստված երիզով, որի վրա գրված է հետևյալ նախադասությունը՝ «Штандарт 1909» (Շտանդարտ 1909)[5]։ Ոսկերչական ձուն ստեղծելու ժամանակ կիրառվել են հետևյալ նյութերը՝ կանաչ էմալ, մարգարիտ, ադամանդ, լազուրիտ, ոսկի, արծաթ, պլատին[4]։ Ձուն տակդիրի վրա տեղադրված է հորիզոնական դիրքով։
«Շտանդարտ զբոսանավը» կայսերական ոսկերչական ձվի անակնկալը «Շտանդարտ»[6] զբոսանավն է՝ կառուցված 1895 թվականին Ալեքսանդր III կայսեր պատվերով։ Զբոսանավի մանրակերտը պատրաստված է ոսկուց և պլատինից[7]։ Կրկնօրինակն արված է խիստ մանրամասնությամբ՝ ընդհուպ մինչև ղեկանիվը, թնդանոթները, խարիսխը, մակույկները, ճոպանները[3]։
Նիկոլայ II կայսրը «Շտանդարտ զբոսանավը» կայսերական ոսկերչական ձուն նվիրել է կնոջը՝ Ալեքսանդրա Ֆեոդորովնային՝ 1909 թվականին՝ Զատկի տոնին։ Այն ստեղծվել է որպես հիշատակ՝ զբոսանավում անցկացրած երջանիկ օրերի մասին[7]։
1917 թվականի Ռուսական հեղափոխության ժամանակ հեղափոխականները հափշտակեցին կայսերական ձվերի հավաքածուն և ուղարկեցին Կրեմլի զինապալատ[2]։ Այդ օրվանից ցայսօր «Շտանդարտ զբոսանավը» ոսկերչական ձուն պահպանվում և ցուցադրվում է Կրեմլի զինապալատում և համարվում է այն հազվագյուտ ձվերից, որոնք երբեք չեն լքել Ռուսաստանի սահմանները[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.