![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/28/Stefan_cel_Mare.jpg/640px-Stefan_cel_Mare.jpg&w=640&q=50)
Շտեֆան Մեծ
From Wikipedia, the free encyclopedia
Շտեֆան III Մեծ (1433[1], Borzești, Onești, Բակեու, Մոլդովական իշխանություն - հուլիսի 2, 1504, Սուչավա, Մոլդովական իշխանություն), Մոլդովայի հոսպոդար (1457 թվականից)։ Հետևողականորեն անց է կացրել կենտրոնական իշխանությունն ամրապնդելու քաղաքականություն։ Հենվել է մանր ազնվականության և հողատեր գյուղացիության վրա, հովանավորել է առևտուրը, արհեստները, ամրապնդել է բանակը, կառուցել բերդեր։ Ազգային անկախության համար մղել է բազում պատերազմներ։ 1467 թվականին հաղթել է Մոլդովա ներխուժած Հունգարիայի թագավոր Մատյաշ Հունյադիի բանակին։ 1475 թվականին ջախջախել է թուրքական բանակը Վասլույի մոտ, սակայն 1476 թվականի մարտերում պարտվել է։ Չստանալով օգնություն եվրոպական երկրներից՝ Շտեֆան Մեծը հաշտություն է կնքել, վերսկսել հարկ վճարել Թուրքիային։ Լեհաստանի դեմ երկարատև պատերազմը ավարտվել է 1497 թվականին, Շտեֆան Մեծի հաղթանակով, որին նպաստել է Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական դաշինքը։ Շտեֆան Մեծը հովանավորել է հայերի մուտքը Մոլդովա, նրանց շնորհել արտոնություններ (առևտրական և այլն)։ Մոլդովայում գրված հայերեն ձեռագրերի հիշատակարաններում և կամենիցյան տարեգրությունում Շտեֆան Մեծը հիշվում է դրվատանքով։ Մոլդավ ժողովուրդը շատ ավանդություններ ու երգեր է պահպանել Շտեֆան Մեծի մասին։
Շտեֆան Մեծ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1433[1] |
Ծննդավայր | Borzești, Onești, Բակեու, Մոլդովական իշխանություն |
Մահացել է | հուլիսի 2, 1504 |
Մահվան վայր | Սուչավա, Մոլդովական իշխանություն |
Գերեզման | Putna Monastery |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | Մոլդովացիներ |
Մայրենի լեզու | ռումիներեն[2] |
Կրոն | ուղղափառություն |
Ամուսին | Maria of Mangup?, Maria Voichița? և Evdochia of Kyiv? |
Ծնողներ | հայր՝ Բոգդան II, մայր՝ Maria?[3] |
Զբաղեցրած պաշտոններ | ruler of Moldavia? |
Երեխաներ | Պետրու IV Ռարեշ, Elena?, Bogdan III the One-Eyed? և Alexandru of Moldavia? |
![]() |