ՈՒԵՖԱ Ազգերի Լիգա 2018-19
From Wikipedia, the free encyclopedia
ՈՒԵՖԱ Ազգերի Լիգա 2018-19, լինելու է ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի առաջին մրցաշրջանը, որը նախատեստող ֆուտբոլային միջազգային մրցություն է տղամարդկանց ազգային հավաքականների միջև որոնք հանդիսանում են ՈՒԵՖԱ անդամ, մասնակցելու է 55 հավաքական[1]։ Մրցությունը տեղի կունենա 2018 թվականի սեպտեմբերից նոյեմբեր ամիսներին (խմբային փուլ) և 2019 թվականի հունիսին (եզրափակիչներ)։ Այն նաև կլինի ՈՒԵՖԱ Եվրո 2020-ի որակավորման մաս, որի ժամանակ որոշվելու է Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի 24 մասնակիցներից չորսին։
ՈՒԵՖԱ Ազգերի Լիգա 2018-19 ՈՒԵՖԱ Ազգերի Լիգա 2018-19 | |
---|---|
Մրցաշրջանի մանրամասներ | |
Անցկացման վայր | ՈՒԵՖԱ |
Մրցաշրջանի ժամկետ | 6 սեպտեմբեր – 20 նոյեմբեր 2018 (խմբային փուլ) 5–9 հունիս 2019 (Ազգերի Լիգայի եզրափակիչներ) |
Մասնակիցներ | 55 |
Մրցանակային տեղեր | |
Մրցաշրջանի վիճակագրություն |
Եզրափակիչը կայացավ 2019 թվականի հունիսի 9-ին Պորտուգալիայի համանուն քաղաքի Դրագաու մարզադաշտում, որտեղ հանդիպեցին Պորտուգալիայի և Հոլանդիայի ազգային հավաքականները։ Պորտուգալիայի հավաքականը Հոլանդիայի հավաքականին հաղթեց 1:0 հաշվով[2]։ Եզրափակիչ խաղի միակ գոլի հեղինակը դարձավ Գոնսալու Գեդեշը՝ խաղի 60-րդ րոպեին գրավելով հոլանդացիների դարպասը[3]։ Դառնալով ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի հաղթողը՝ Պորտուգալիայի հավաքականն ապահովեց իր տեղը ՈՒԵՖԱ Եվրո 2020-ում։
Բերնարդու Սիլվան ճանաչվեց այս մրցաշարի «Լավագույն ֆուտբոլիստ»։