ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա 2015-2016
From Wikipedia, the free encyclopedia
Չեմպիոնների Լիգա 2015-2016՝ Եվրոպայի չեմպիոնների գավաթի/լիգայի 61-րդ մրցաշրջանն է, որը կազմակերպվում է ՈՒԵՖԱ-ի կողմից։ Նախկին չեմպիոն Բարսելոնան դուրս էր մնացել քառորդ եզրափակչից՝ պարտվելով Ատլետիկո Մադրիդին։ Եզրափակիչ խաղը կայացավ Ռեալ Մադրիդի և Ատլետիկո Մադրիդի միջև Միլանի Սան Սիրո մարզադաշտում, Իտալիա[1]։ Սա երկրորդ անգամն էր Չեմպիոնների լիգայի պատմության մեջ, որ եզրափակչի մասնակիցները ներկայացնում էին միևնույն քաղաքը, առաջին անգամ դա տեղի էր ունեցել 2014 թվականի եզրափակչում։ Ռեալ Մադրիդը հաղթեց Ատլետիկոյին հետխաղյա 11 մետրանոցների արդյունքում (1–1 հիմնական և լրացուցիչ ժամանակում) և նվաճեց իր 11-րդ Չեմպիոնների լիգայի հաղթողի տիտղոսը։
Չեմպիոնների Լիգա 2015-2016 2015-2016 UEFA Champions League | |
---|---|
Մրցաշրջանի մանրամասներ | |
Անցկացվել է | 2015 հուլիսի 1 - 2016 մայիսի 28 |
Մասնակիցներ | 32 (խմբային փուլ) 78 (ընդհանուր) |
Մրցանակային տեղեր | |
Չեմպիոն | Ռեալ Մադրիդ |
Երկրորդ տեղ | Ատլետիկո Մադրիդ |
Մրցաշրջանի վիճակագրություն | |
Հաճախում | 5 114 427 |
Խաղեր | 125 |
Խփված գոլեր | 347 (2.78 գոլ խաղում) |
Ռմբարկու(ներ) | Կրիշտիանու Ռոնալդու |
Խփած գոլեր | 16 |
← 2014-15 2016-17 → |
Ռեալ Մադրիդը իրավունք ստացավ մրցել Եվրոպայի լիգայի հաղթող Սևիլյայի հետ ՈՒԵՖԱ Սուպեր գավաթ 2016 մրցույթում։ Նրանք նաև որակավորվեցին Աշխարհի 2016 թվականի ակումբային առաջնության կիսաեզրափակիչ[2]։