ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա 2016-2017
From Wikipedia, the free encyclopedia
ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա 2016-2017Եվրոպայի չեմպիոնների գավաթի/լիգայի 62-րդ մրցաշրջանն է, որը կազմակերպվում է ՈՒԵՖԱ-ի կողմից։
Չեմպիոնների Լիգա 2016-2017 2016-2017 UEFA Champions League | |
---|---|
Մրցաշրջանի մանրամասներ | |
Անցկացվել է | 2016 հունիսի 28 - 2017 հունիսի 3 |
Մասնակիցներ | 32 (խմբային փուլ) 78 (ընդհանուր) |
Մրցանակային տեղեր | |
Չեմպիոն | Ռեալ Մադրիդ |
Երկրորդ տեղ | Յուվենտուս |
Մրցաշրջանի վիճակագրություն | |
Հաճախում | 5 399 802 |
Խաղեր | 125 |
Խփված գոլեր | 380 (3.04 գոլ խաղում) |
Ռմբարկու(ներ) | Կրիշտիանու Ռոնալդու (12 գոլ) |
← 2015-16 2017-18 → |
Եզրափակիչը կայացավ Ուելսի Կարդիֆ քաղաքի Միլենիում մարզադաշտում[1][2], որտեղ հանդիպեցին իտալական Յուվենտուսի և իսպանական Ռեալ Մադրիդի միջև, ինչը 1998 թվականի եզրափակչի կրկնությունն էր։ Ռեալ Մարդիդը հաղթեց 4-1 հաշվով և նվաճեց իր 12-րդ չեմպիոնական տիտղոսը այս մրցույթում։ Այս հաղթանակով Ռեալ Մադրիդը դարձավ առաջին ֆուտբոլային ակումբը, որը Չեմպիոնների լիգայի ժամանակաշրջանում պաշտպանում է իր չեմպիոնական տիտղոսը։ Մյուս կողմից Յուվենտուսը պարտվեց իր 5-րդ անընդմեջ եզրափակչում և ընդհանուր ինը եզրափակչից յոթում պարտվել է։
Հաղթողը իրավունք ստացավ մրցել Եվրոպայի լիգայի հաղթողի հետ ՈՒԵՖԱ Սուպեր գավաթ 2017 մրցույթում։ Նրանք նաև որակավորվեցին Աշխարհի 2017 թվականի ակումբային առաջնության կիսաեզրափակիչ։