ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա 2017-2018 (որակավորման փուլ)
From Wikipedia, the free encyclopedia
Չեմպիոնների լիգայի 2017-18 մրցաշրջանի որակավորման փուլը սկսել է հունիսի 27-ին և ավարտվելու է օգոստոսի 23-ին[1]։
Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի շրջանակներում տեղի է ունենում երկու առանձին փուլ. առաջինը այն ազգային առաջնությունների չեմպիոնների համար, որոնք չեն ստացել խմբային փուլի ուղեգիր, իսկ երկրորդը` ազգային առաջնությունում չեմպիոն չդարձած այն ակումբների համար, որոնք չեն ստացել խմբային փուլի ուղեգիր։
Չեմպիոնների լիգայի երրորդ որակավորման փուլից դուրս մնացած ակումբները մասնակցում են Եվրոպայի լիգայի չորրորդ որակավորման փուլին, իսկ չեմպիոնների լիգայի չորրորդ որակավորման փուլից դուրս մնացածները ստանում են Եվրոպայի լիգայի խմբային փուլի ուղեգիր։
Վիճակահանության ժամանակ ակումբները 2016-17 մրցաշրջանի վերջին գործակիցների համապատասխանությամբ բաժանվում են երկու զամբյուղի։