From Wikipedia, the free encyclopedia
Ոգելից խմիչքներն արգելող օրենքն ԱՄՆ-ում, ազգային արգելք ալկոհոլի վաճառքի, արտադրության և փոխադրման վրա, որը գործել է ԱՄՆ-ում 1920-1933 թվականներին[1]։ «Արգելքի» շարժումը ղեկավարվում էր 2 առաջատար քաղաքական կուսակցությունների գյուղական բողոքականների կողմից, ինչպես նաև համակարգվում էր այսպես կոչված Հակասալունային լիգայի կողմից։ Արգելքը մտցվել է ԱՄՆ Սահմանադրության 18-րդ ուղղմամբ, իսկ Ուոլստեդի արձանագրության մեջ շարադրված էին արգելքի պահպանմանն ուղղված կանոնները, ինչպես նաև սահմանվում էին այն ալկոհոլային խմիչքների տեսակները, որոնք արգելված էին։ Մասնավոր ձևով ալկոհոլ ունենալն ու օգտագործելը չէր սահմանափակվում դաշնային օրենքով[2]։ Ալկոհոլի արգելքը չեղարկվեց 21-րդ ուղղման վավերացումից հետո 1933 թվականի դեկտեմբերի 5-ին։
Ոգելից խմիչքների արգելքն ու դրա օրենսդրական կատարումը բուռն քննարկումների առիթ հանդիսացան։ Օրենքի ընդունման կողմնակիցները պատկերացնում էին այն որպես բարոյականության և առողջության հաղթանակ, սակայն հենց օրենքն ընդունվեց, նրանք բավականին ջանք չթափեցին, որպեսզի օգնեն այդ օրենքի պահպանմանը։
Օրենքի հակառակորդները քննադատում էին ալկոհոլի արգելքը՝ որպես միջամտություն գյուղական բողոքական իդեալների հիմքերին և քաղաքների, տարագիրների և կաթոլիկների առօրյային։
Ոգելից խմիչքներն արգելող օրենքի արդյունավետ պահպանումը շատ դժվար էր և հանգեցրեց այդ օրենքի լայնամասշտաբ խախտման։ Արգելքի վերաբերյալ խիստ և համընդհանուր համաձայնության բացակայությունը հանգեցրեց հանցավոր կազմակերպությունների քանակի վիթխարի աճին, այդ թվում՝ ամերիկյան ժամանակակից մաֆիայի և տարբեր այլ քրեական խմբավորումների աճին, որոնք զբաղվում էին մաքսանենգությամբ և ոգելից խմիչքների անօրինական արտադրությամբ ու տարածմամբ։ Օրենքի նկատմամբ զանգվածային արհամարհանքը քաղաքական գործիչների և ոստիկանության շրջանում առաջացրեց նաև անզուսպ կաշառակերություն։
Ալկոհոլի օգտագործումը 1920-ական թվականներին ընդհանուր առմամբ կրկնակի իջավ և ցածր ցուցանիշն այդպես էլ պահպանվեց մինչև 1940 թվականը[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.