Ողողատ
From Wikipedia, the free encyclopedia
Ողողատ, գետահովտի հատակի բուսածածկ մաս, որը ջրով ծածկվում է միայն գետի վարարման ժամանակ։ Որի մակերևույթին շատ են թմբաշարերով հերթագայվող ձորակները (գետագալարներ, գետաբազուկներ)։ Տարբերում են մերձհունային, կենտրոնական և մերձդարավանդային ողողատներ։ Մեծ հարթավայրերի անհավասարաչափ հոսք ունեցող գետերի ողողատները հասնում են մինչև 40 կմ լայնության։ Հողերը հարուստ են օրգանական տիղմով և բերրի։