Ոսկեվան
գյուղ ՀՀ Տավուշի մարզում / From Wikipedia, the free encyclopedia
Ոսկեվան (նախկին անվանումը՝ Ղոշղոթան), գյուղ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում, նախկին Նոյեմբերյանի շրջանում, մարզկենտրոնից 33 կմ հյուսիս-արևմուտք, Ոսկեպարի լեռնաշղթայի հարավային լանջին։ Գյուղը մինչև 1978 թ. կոչվել է Ղոշղոթան, իսկ 1978 թվականից Ոսկեվան։
Գյուղ | ||
---|---|---|
Ոսկեվան | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Տավուշ«Տավուշ» | |
Հիմնադրված է | XIV դար թ. | |
Այլ անվանումներ | Կոշկոտան, Ղոշղոթան | |
ԲԾՄ | 930 մ | |
Կլիմայի տեսակ | մերձարևադարձային | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 1256[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Տեղաբնականուն | ոսկևանցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Ըստ մեզ հասած տվյալների, մի անգամ գյուղացիները, որոնք հարկ էին վճարում նաև թուրք բեկերին, սկսել էին աշնանացան վարի աշխատանքները, երբ բեկերն իրենց հարկահանների հետ գյուղ են մտնում տվյալ տարվա չվճարած հարկը հավաքելու։ Նրանք պահանջում են դադարեցնել վարի աշխատանքները և հավաքել տրվելիք հարկերը։ Հարկը հավաքելուց հետո թուրք բեկը թույլ է տալիս շարունակել վարի աշխատանքները, ասելով՝ գոշքոթանլարը, այսինքն՝ լծեք գութանները, այստեղից էլ Գոշքոթան՝ Ղոշղոթան անվան ծագումը։
1978 թ. Նոյեմբերյանի շրջսովետի գործկոմի նախաձեռնությամբ՝ նախագահ Սուրեն Սարիբեկի Անտոնյան, միջնորդություն ներկայացվեց ՀԽՍՀ Գերագույն խորհուրդ՝ շրջանի 3 բնակավայրերի անվանափոխության վերաբերյալ։ Առաջարկվեց Դոստլուն անվանել Բարեկամավան, Ղալաչան՝ Բերդավան, Ղոշղոթանը՝ Ոսկեվան։ Ղոշղոթանցիները սիրով համաձայնեցին և ընդունեցին գյուղի նոր անունը։
Ոսկեվանը գտնվում է նախկին շրջկենտրոն Նոյեմբերյանից 16 կմ, մարզկենտրոն Իջևանից՝ 45 կմ, և Երևանից՝ 180 կմ հեռավորության վրա[2]։