From Wikipedia, the free encyclopedia
Ոստայնենի գլխուղեղի և ողնուղեղի երեք թաղանթներից մեկը։ Այն փափուկ թաղանթ է, որն արտաքինից ծածկում է գլխուղեղը և ողնուղեղը։
Ոստայնենի | |
---|---|
Տեսակ | անատոմիական կառուցվածքների դաս |
Ենթադաս | leptomeninx?[1] և անհատական անատոմիական կառուցվածք |
Մասն է | ուղեղային թաղանթներ |
Անատոմիական տեղայնացում | ուղեղային թաղանթներ |
Լատիներեն անվանում | arachnoidea |
MeSH | A08.186.566.166 |
Foundational Model of Anatomy | 9591 |
Terminologia Anatomica 98 | A14.1.01.201 |
Նկարագրված է | Գրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[2], «Օտտո» գիտական հանրագիտարան և Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան |
Arachnoid mater Վիքիպահեստում |
Այն տեղակայված է մյուս երկու ուղեղապատյանների միջև․ ավելի մակերեսորեն տեղակայված և ավելի հաստ կարծրենու և ավելի խորը տեղակայված նրբենու միջև, որից բաժանված է ենթաոստայնային տարածության միջոցով։ Ոստայնենին հպված է կարծրենու ներսային մակերեսին և բոլոր կողմերից ծածկում է գլխուղեղն ու ողնուղեղը։ Ոստայնենին չի մտնում գլխուղեղի գալարների միջև ձևավորվող ակսենրի խորքը, ինչպես նրբենին, այլ կամրջի նման անցնում է նրանց վրայով։ Ուղեղ-ողնուղեղային հեղուկը հոսում է ենթաոստայնային տարածությունով։ Ոստայնենուց ձևավորվում են պախիոնյան հատիկավորումները, որոնք ոստայնենու փոքր արտափքումներ են կարծր թաղանթի հաստության մեջ և հաղորդակցվում են կարծրենու երակածոցերի հետ և հնարավորություն են տալիս ուղեղ-ողնուղեղային հեղուկին ենթաոստայնային տարածությունից անցնել երակային հուն։
Ոստայնենին և կարծրենին բոլոր տեղամասերում սերտ հպված են միմյանց, իսկ սրբանային երկրորդ ողի մակարդակին միաձուլվում են որպես մեկ թաղանթ։ Կարծրենու և ոստայնենու միջև առկա են որոշ երակներ, որոնց միջոցով ուղեղի երակային համակարգը հաղորդակցվում է կարծրենու երակային համակարգի հետ[3]։
Ոստայնենու՝ գլխուղեղը պատող հատվածը հայտնի է որպես գլխուղեղի ոստայնենի (լատին․՝ arachnoidea encephali), իսկ ողնուղեղը պատող հատվածը՝ ողնուղեղի ոստայնենի (լատին․՝ arachnoidea spinalis)։ Հաճախ ոստայնենին և նրբենին միասին դիտարկում են գալիս որպես մեկ թաղանթ՝ ուղեղի փափուկ թաղանթ (լատին․՝ leptomeninx)։
Ուղեղ-ողնուղեղային հեղուկը շրջանառում է ենթաոստայնային տարածությունով (ոստայնենու և նրբենու միջև եղած տարածություն)։ Ուղեղ-ողնուղեղային հեղուկն արտադրվում է անոթային հյուսակների (անոթային հյուսակները գտնվում են գլխուղեղի փորոքներում, որոնք ուղղակիորեն հաղորդակցվում են ենթաոստայնային տարածության հետ, այսպիսով ուղեղ-ողնուղեղային հեղուկը ազատորեն շրջանառում է նյարդային համակարգով)։ Ուղեղ-ողնուղեղային հեղուկը թափանցիկ, անգույն հեղուկ է, օրվա ընթացքում արտադրվում մոտ 500 մլ հեղուկ։ Նրա մեջ էլեկտրոլիտների, գլյուկոզայի և pH-ի մակարդակները գրեթե համընկնում են արյան շիճուկում համապատասխան ցուցանիշերին, սակայն արյան առկայությունը ուղեղ-ողնուղեղային հեղուկում միշտ վկայում է ախտաբանության մասին[4]
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.