From Wikipedia, the free encyclopedia
Որբ, ընտանեկան միջավայրից ժամանակավորապես կամ մշտապես զրկված մարդ։ Որբության պատճառ կարող են հանդիսանալ մեկ կամ երկու ծնողների մահը, երեխայից հրաժարվելը, ծնողական իրավունքներից զրկելը՝ նրանց կողմից երեխայի խնամքի բացակայության պատճառով[1]։
Որբ են համարվում առանց ծնողական խնամքի մնացած մինչև 18 տարեկան երեխաները։ Առանձնացվում են լրիվ (որոնք զրկվել են երկու կամ իրենց միակ ծնողից) և կիսաորբ (զրկվել են ծնողներից մեկից)։
Սոցիալական կոչվում են որբ երեխաներ, որոնք մնացել են առանց խնամքի կենդանի կենսաբանական ծնողների հետ։ Պատճառներ կարող են հանդիսանալ ծնողական իրավունքներից զրկելը, երեխայից հրաժարվելը, ծնողներին անգործունակ կամ անհայտ բացակայող ճանաչելը[2][3]։
Սոցիալական որբությունը մնում է հետխորհրդային երկրների գլխավոր խնդիրներից մեկը[4][5]։ Դեռահասների շրջանում հանցավորության աճը կապված է մանկատներում ապրող երեխաների աճի հետ, որոնց մեծ մասը սոցիալական որբեր են[6]։ Հոգեբանները նշում են, որ գիշերօթիկ հաստատություններում երեխաների գտնվելը բացասաբար է անդրադառնում նրանց առողջական վիճակի վրա, փակ հաստատություններում նկատվում է քրոնիկ հիվանդությունների, տների խնամարկյալները ֆիզիկական և նյարդահոգեբանական զարգացման մեջ հետ են մնում իրենց հասակակիցներից։ Իգոր Բոլոտնիկովի հետազոտության համաձայն՝ որբ երեխաների մոտ 30 %-ն ունի հուզական և վարքային խանգարումներ, որոնք կարող են արտահայտվել ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշով[7]։
Սոցիալական որբության կատեգորիայի որոշ մասնագետներ առանձնացնում են նաև թաքնված կամ «տնային» որբերի տեսակ, որոնք անչափահասներ են՝ զրկված ծնողների դաստիարակությունից, չնայած այն հանգամանքին, որ ընտանիքը պատկանում է տնտեսապես բարեկեցիկ մարդկանց։ Նման որբերը հաճախ անօթևան են դառնում, ինչը կարող է հանգեցնել հակասոցիալական վարքի զարգացմանը[8]։
2012 թվականից ի վեր հետազոտողները նշում են այսպես կոչված «երկրորդական որբության» աճը՝ խնամատարների, խնամատար ծնողների կամ խնամատար դաստիարակների կողմից երեխաներից հրաժարվելու ֆենոմենը։ Ըստ Ա. Գյոզալովի մենթորական կենտրոնի տվյալների՝ տարեկան մոտ 10000 որբ երեխա է վերադառնում մանկատներ[9][10]։
Սոցիալական որբության հիմնական պատճառները տնտեսական են։ Դաստիարակության մերժման ամենատարածված տեսակներն են․
Գոյություն ունեն որբ երեխաներին օգնելու մի քանի ձևեր՝ ընտանիքում մշտական բնակությանը նախապատրաստվելու համար։ Դրանցից մեկը «հյուրի ռեժիմն» է, որի դեպքում երեխան հյուրի կարգավիճակով այցելում է կամ կարճատև ապրում հյուրերի ընտանիքում։ Այս դեպքում երեխաները ստանում են տնային տնտեսություն վարելու, այլ երեխաների և մեծահասակների հետ շփվելու, սոցիալականացման հմտություններ։ Խնամակալները երեխայի համար պատասխանատվություն են կրում միայն նրա հետ գտնվելու ընթացքում, հիմնական պատասխանատվությունը մնում է պետության վրա[15]։ Մյուս ձևը մենթորությունն է՝ երեխան առնվազն շաբաթը մեկ անգամ հանդիպում է խնամակալների հետ նույնպես, որպեսզի չկորցնի սոցիալականացման հմտությունները[14]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.