From Wikipedia, the free encyclopedia
Որսաշրջան (անգլ.՝ Open Season, 2006), ամերիկյան անիմացիոն ֆիլմ։ Բյուջեն կազմում է $85 մլն։ Ավելի ուշ նկարահանվել են մուլտֆիլմի հաջորդ երկու մասերը՝ Որսաշրջան 2 և Որսաշրջան 3։
Որսաշրջան անգլ.՝ Open Season | |
---|---|
Տեսակ | կինոնկար և մուլտֆիլմ |
Ժանր | բադի մուվի, երաժշտական ֆիլմ, մանկական ֆիլմ, ֆլեշբեք ֆիլմ, ընտանեկան ֆիլմ և կինոկատակերգություն |
Շարքի մասն է | Open Season? և Sony Pictures Animation-ի արտադրության մուլտֆիլմերի ցանկ |
Ռեժիսոր | Ջիլ Քալթոն[1][2][3], Ռոջեր Ալլերս և Էնթոնի Ստաչչի |
Սցենարիստ | Ստիվ Բենչիչ |
Հնչյունավորում | Մարտին Լոուրենս Էշթոն Քաթչեր Գերի Սենիզ Ջեյն Կրակովսկի Դեբրա Մեսսինգ Գորդոն Տուտուսիս |
Պրոդյուսեր | Սթիվ Մուր |
Երաժշտություն | Ռամին Ջավադի |
Երկիր | ԱՄՆ |
Լեզու | անգլերեն |
Ընկերություն | Sony Pictures Imageworks, Columbia Pictures և Sony Pictures Animation |
Դիստրիբյուտոր | ներքին կապ, Նեթֆլիքս և Sony Pictures Entertainment |
Տևողություն | 86 րոպե |
Շարք | Open Season? և Sony Pictures Animation-ի արտադրության մուլտֆիլմերի ցանկ |
Սիկվել | Որսաշրջան 2 |
Թվական | 2006 և նոյեմբերի 9, 2006[4] |
Բյուջե | $85 մլն[5] |
Շահույթ | $197,309,027[5] |
sonypictures.com/movies/openseason(անգլ.) |
Արջ Բուգը ապրում է Տիմբերլայն քաղաքում որսորդ-աղջիկ Բեթի հետ։ Նա սովոր չէ ապրել անտառում, քանի որ հայտնվել է քաղաքում դեռևս փոքր տարիքում։ Օրվա ընթացքում նա տալիս է ներկայացումներ, որոնք գրավում են շատ մարդկանց։
Մի անգամ քաղաք է գալիս որսորդ Շոն, ով հարվածել էր Էլլիոտ անունով եղնիկին և կապել նրան իր մեքենայից։ Բուգը ազատում է եղնիկին, որը արագ փախչում է անտառ։ Երեկոյան արջի տուն է գալիս Էլլիոտը և առաջարկում նրան գնալ դուրս և զբոսնել։ Քննարկումից հետո Բուգը համաձայնվում է, և նրանք գնում են խանութ, որտեղ ծեծկռտուք են կազմակերպում։
Գալիս է Տիմբերլայնի շերիֆ Գորդին։ Էլլիոտին հաջողվում է թաքնվել, իսկ արջին տանում են տուն, որտեղ նրան սպասում էր Բեթը։ Քաղաքում իր վատ պահվածքի համար, Բեթ ստիպված էր թողնել Բուգին, բայց, սովոր չլինելով վայրի կյանքին, արջը չէր կարող պահպանել իր գոյությունը։ Իսկ որսորդ Շոն էլ իր առաջ նպատակ է դրել. սպանել և՛ Բուգին, և՛ Էլլիոտին, ինչը նրա մոտ չէր ստացվել...
Open Season | ||||
---|---|---|---|---|
Փոլ Ուեստերբերգի սաունդթրեքի ալբոմ | ||||
Թողարկված | սեպտեմբերի 26, 2006 թ. | |||
Ժանր | բադի մուվի, երաժշտական ֆիլմ, մանկական ֆիլմ, ֆլեշբեք ֆիլմ, ընտանեկան ֆիլմ և կինոկատակերգություն | |||
Տևողություն | 41:29 | |||
Լեյբլ | Lost Highway Records | |||
Պրոդյուսեր | Սթիվ Մուր | |||
Կոմպիլյատոր | Լոու Ջորդանո Դանա Գումբիներ | |||
Փոլ Ուեստերբերգի ալբոմների ժամանակագրություն | ||||
|
Մուլտֆիլմի երաժշտությունը ներառում է օրիգինալ սաունդթրեքը, որի հեղինակը Ռամին Ջավադին է և մի քանի այլ երգեր, որոնց հեղինակը Փոլ Ուեստերբերգն է։ Ֆիլմի ամբողջ երաժշտությունը գրել է Փոլ Ուեստերբերգը, բացառությամբ վերը նշվածներից։
No | Վերնագրի | Կատարող | Տևողություն |
---|---|---|---|
1 | Meet Me In The Meadow | 4։29 | |
2 | Love You In The Fal | 2։50 | |
3 | I Belong | 4։13 | |
4 | I Wanna Lose Control (Uh-Oh) | Deathray | 2։01 |
5 | Better Than This | 2։55 | |
6 | Wild Wild Life | Talking Heads | 3։40 |
7 | Right to Arm Bears | 2։05 | |
8 | Good Day | 4։18 | |
9 | All About Me | 4։32 | |
10 | Wild As I Wanna Be | Deathray | 2։54 |
11 | Whisper Me Luck | 4։16 | |
12 | I Belong (Reprise | Pete Yorn | 3։16 |
Մուլտֆիլմի ռուսական տարբերակում շատ հերոսներ խոսում են տարբեր շեշտադրումներով։ Ինչպես բադաքլորը` ֆրանսիական, գորշուկաշունը` գերմանական, կուղբը` տեղական շեշտադրումով։
«Որսաշրջան» մուլտֆիլմը ունի երկու հաջորդող մուլտֆիլմեր՝ «Որսաշրջան 2» (2009 թվական) և «Որսաշրջան 3» (2011 թվական) մուլտֆիլմերը։
Համակարգչային խաղը հիմնված համանուն մուլտֆիլմի վրա՝ մշակվել և հրատարակվել է 2006 թվականի սեպտեմբերի 18-ին PlayStation 2, Xbox, Xbox 360, Nintendo DS, Nintendo Gamecube, Game Boy Advance, PlayStation Portable և Microsoft Windows-ի[6], իսկ 2006 թվականի նոյեմբերի 19-ին՝ Wii-ի համար, կոնսոլի մեկնարկի հետ[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.