From Wikipedia, the free encyclopedia
Ուայքատո (անգլ.՝ Waikato), գետ Նոր Զելանդիայի Հյուսիսային կղզում։ Այդ երկրի ամենաերկար գետն է. ունի մոտավորապես 425 կիլոմետր երկարություն[1]։ Անվանումը մաորիական ծագում ունի և թարգմանաբար նշանակում է «հոսող ջուր»[2][3]։ Տեղաբնիկները սրբացրել են գետը և իրենց ցեղային հավաքատեղիներն ու սրբավայրերը կառուցել են նրա ափերին։
Ուայքատո | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 425 կմ |
Ավազանի մակերես | 13 701 կմ² |
Ջրի ծախս | 340 ± 0,001 մ³/վ |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Թաուպո (լիճ) |
Գետաբերանի տեղակայում | Թասմանյան ծով |
Կոորդինատներ | |
Հոսող հոսքեր | Waipā River?, Waipakihi River?, Wairakei River?, Whangamarino River?, Mangatāwhiri River? և Tutaenui Stream? |
Ջրի մարմիններ | Թաուպո (լիճ), Lake Ohakuri?, Lake Ātiamuri?, Lake Whakamaru?, Lake Maraetai?, Lake Waipapa?, Lake Arapuni? և Lake Karapiro? |
Երկրամաս | Ուակիթո |
Ուայքատոյի ակունքն ընկած է Նոր Զելանդիայի ամենաբարձր լեռան՝ Ռուապեհուի արևելյան լանջին, սնվում է գլխավորապես Մանգատոետոենուի (նախկին անվանումը՝ Ուայքատո) սառցադաշտի հալոցքի ջրերով[4]։ Իջնելով սարալանջից՝ գետն ուղղվում է դեպի հյուսիս, անցնում Թուրանգի քաղաքն ու մուտք գործում Նոր Զելանդիայի ամենամեծ լիճը՝ Թաուպոն[5][6], որի մերձակայքում ստեղծվել է արհեստական լճերի, թունելների ու ջրանցքների մի ընդարձակ համակարգ՝ դաշտերը ոռոգելու, ինչպես նաև էլեկտրաէներգիա արտադրելու նպատակով[7][8]։
Թաուպո լիճը հատելով նրա հյուսիսային մասով՝ Ուայքատոն նույնանուն՝ Թաուպո քաղաքի մոտ դուրս է գալիս լճից և հոսում հյուսիսարևելյան ուղղությամբ։ Շուրջ 40 կիլոմետր ցամաքով հոսելուց հետո հատում-անցնում է Օհակուրի, Աթիամուրի, Ֆակամարու, Մարաեթայի, Ուայփափա, Արափունի, Քարապիրո[9] լճերը՝ իր ճանապարհին ընդունելով մի շարք վտակներ[10][11]։
Թասմանյան ծովը թափվելուց առաջ՝ գետաբերանի մոտ գտնվող Պորտ Ուայքատո քաղաքի մերձակայքում[12] գետին միանում է նրա վերջին վտակը՝ Արարոան[13]։ Ուայքատո գետի ափին ընկած խոշոր բնակավայրերից է Համիլտոն քաղաքը, որ մեծությամբ չորրորդն է Նոր Զելանդիայում։ Գետը ձկնառատ է (կա շուրջ երեք տասնյակ ձկնատեսակ). տարածված են հատկապես ծիածանագույն կարմրախայտն ու օձաձուկը (օձաձկան և այլ ձկնատեսակների արդյունաբերական որս է մինչև իսկ իրականացվում)[14] : Ի դեպ, օձաձուկը մաորիների սննդակարգի հիմնական բաղադրիչն է եղել ավանդաբար[15]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.