Ուգո Չավես
From Wikipedia, the free encyclopedia
Ուգո Ռաֆայել Չավես Ֆրիաս (իսպ.՝ Hugo Rafael Chávez Frías, [ˈuɣo rafaˈel ˈtʃaβes ˈfɾi.as], հուլիսի 28, 1954(1954-07-28)[1][2][3][…], Սաբանետա, Վենեսուելա - մարտի 5, 2013(2013-03-05)[4][1][2][…], Hospital Militar de Caracas, San Juan[5]), վենեսուելացի պետական և քաղաքական գործիչ, Վենեսուելայի նախագահ (1999-2002, 2002-2013), «Հինգերորդ հանրապետության շարժում» կուսակցության (1997-2007), այնուհետև Վենեսուելայի միասնական սոցիալիստական կուսակցության նախագահը, որը մի քանի քաղաքական կուսակցությունների հետ դարձավ շարժում։
Ուգո Ռաֆայել Չավես Ֆրիաս իսպ.՝ Hugo Rafael Chávez Frías | ||||
| ||||
---|---|---|---|---|
ապրիլի 14, 2002 - մարտի 5, 2013 | ||||
Փոխնախագահ | Խոսե Վիսենտե Ռանխել (2002-2007) Խորխե Ռոդրիգես Գոմես (2007-2008) Ռամոն Կառիսալես (2008-2010) Էլիաս Խաուա Միլանո (2010-2012) Նիկոլաս Մադուրո (2012-2013) | |||
Նախորդող | Դիոսդադո Կաբելիո | |||
Հաջորդող | Նիկոլաս Մադուրո | |||
| ||||
փետրվարի 2, 1999 - ապրիլի 12, 2002 | ||||
Փոխնախագահ | Խուլիան Իսաիաս Ռոդրիգես Դիաս (հունվար-դեկտեմբեր, 2000) Ադինա Բաստիդաս (2000-2002) Դիոսդադո Կաբելիո (հունվար-ապրիլ, 2002) | |||
Նախորդող | Ռաֆայել Կալդերա | |||
Հաջորդող | Պեդրո Կարմոնա Էստանգա | |||
| ||||
մարտի 24, 2007 - մարտ 5, 2013 | ||||
Հաջորդող | Նիկոլաս Մադուրո | |||
Կուսակցություն՝ | Հինգերորդ հանրապետության շարժում (1997-2006) Վենեսուելայի միասնական սոցիալիստական կուսակցություն (2007-2013) | |||
Կրթություն՝ | Վենեսուելայի ռազմական ակադեմիա | |||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և սպա | |||
Դավանանք | կաթոլիկություն | |||
Ծննդյան օր | հուլիսի 28, 1954(1954-07-28)[1][2][3][…] | |||
Ծննդավայր | Սաբանետա, Վենեսուելա | |||
Վախճանի օր | մարտի 5, 2013(2013-03-05)[4][1][2][…] (58 տարեկան) | |||
Վախճանի վայր | Hospital Militar de Caracas, San Juan[5] | |||
Թաղված | Historical museum in Caracas | |||
Քաղաքացիություն | Վենեսուելա | |||
Ի ծնե անուն | իսպ.՝ Hugo Rafael Chávez Frías | |||
Հայր | Ուգո դե լոս Ռեյես Չավես | |||
Մայր | Էլենա Ֆրիաս դե Չավես | |||
Ամուսին | Նենսի Կոլմենարես և Մարիսաբել Ռոդրիգես դե Չավես | |||
Զավակներ | որդի՝ Ուգո Ռաֆայել դուստրեր՝ Ռոսա Վիրխինիա, Մարիա Գաբրիելա, Ռոսինես, Սարա Մանուելա, Խենեսիս Մարիա[6] | |||
Կայք՝ | chavez.org.ve todochavez.gob.ve | |||
Ռազմական ծառայություն | ||||
Ծառայության տարիներ՝ | 1971-1992 | |||
Զորքի տեսակ՝ | Վենեսուելայի ցամաքային զորքեր | |||
Կոչում՝ | փոխգնդապետ | |||
Ինքնագիր | ||||
Պարգևներ | ||||
Ծնվել է ուսուցիչների ընտանիքում։ Դառնալով սպա՝ Չավեսը հիասթափվեց գործող երկկուսակցական[7] համակարգից[8] և 1980-ական թվականների սկզբին հիմնեց ընդհատակյա Հեղափոխական բոլիվարական շարժում-200-ը։ 1992 թվականին ռազմական հեղաշրջման անհաջող փորձ արեց «Դեմոկրատական գործողություն» կուսակցությունից ընտրված նախագահ Կառլոս Անդրես Պերեսի դեմ, որի համար ձերբակալվեց։ Ազատ արձակվելով 1994 թվականին՝ Չավեսը հիմնեց «Հինգերորդ հանրապետության շարժում» կուսակցությունը և 1998 թվականին հաղթանակ տարավ նախագահական ընտրություններում և վերընտրվեց 2000, 2006 և 2012 թվականներին։ 2002 թվականի ապրիլին Չավեսը պետական հեղաշրջման արդյունքում կարճ ժամանակով պաշտոնանկ է արվում։ Դավադիրները ժողովրդականություն չէին վայելում, և երկու օր անց Չավեսը վերադարձավ իշխանության գլուխ։
1999 թվականին նոր սահմանադրություն ընդունվեց, և Չավեսը կենտրոնացավ սոցիալիստական բոլիվարական հեղափոխության շրջանակներում սոցիալական բարեփոխումներ կատարելու վրա։ 2000-ական թվականների կեսերին նավթի բարձր գների ժամանակաշրջանում[9] ազգայնացրեց արդյունաբերական հիմնական ճյուղերի ընկերությունները, ստեղծեց տեղական ինքնակառավարման համակարգ և իրականացրեց սոցիալական ծրագրեր, որոնք բնակչության համար հասանելի դարձրին պարենը, բնակարանները, առողջապահությունը և կրթությունը[10][11][12][13][14], և մեծ մասամբ 2003-2007 թվականներին հաջողություններ գրանցվեցին աղքատության դեմ պայքարում, անգրագիտության վերացման, եկամուտների ճեղքվածքի նվազեցման և կյանքի որակի բարելավման գործում[9][15][16]։ Չավեսի իշխանության վերջում տնտեսական իրավիճակը, որի վրա ազդեցին նախկինում նրա կողմից ձեռք առնված միջոցառումները, այդ թվում՝ գների վերահսկումը[17][18][19][20] և բյուջեի դեֆիցիտը, անկայուն դարձավ[21][22][23][24][25]․ նկատվում էր անկում, բարձրացավ աղքատության[9][15][26] և ինֆլյացիայի մակարդակը[27], պարենային դեֆիցիտ սկսվեց։ Զգալիորեն աճեց մեկ շնչին ընկնող սպանությունների մակարդակը[28][29][30]։ Ոստիկանությանը մեղադրում էին կաշառակերության մեջ[31]։ Նախագահին արտակարգ լիազորություններով օժտելը[32][33] և նրան փառաբանող քարոզարշավը նույնպես քննադատության ենթարկվեցին[34][35][36]։
Չավեսի իշխանության օրոք Վենեսուելան սերտ կապեր հաստատեց Ֆիդելի կողմից կառավարվող մարքսիստալենինյան Կուբայի հետ, այնուհետև Ռաուլ Կաստրոյի հետ, Էվո Մորալեսի (Բոլիվիա), Ռաֆայել Կոռեայի (Էկվադոր) և Դանիել Օրտեգայի (Նիկարագուա) սոցիալիստական կառավարությունների հետ։ Վենեսուելայի առաջնորդը հավատարիմ էր հակաիմպերիալիստական գաղափարախոսությանը և քննադատում էր ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը, նեոլիբերալիզմը և պետության՝ տնտեսության մեջ չմիջամտելու սկզբունքը[37]։ Իրեն բնորոշում էր որպես մարքսիստ[38][39][40]։ Չավեսն աջակցում էր լատինաամերիկյան ինտեգրացիան և առաջավոր դեր էր խաղում Հարավամերիկյան ազգերի միության, Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների միության, Մեր Ամերիկայի ժողովուրդների համար բոլիվարական միության և շրջանային «TeleSUR» հեռուստաընկերության ստեղծման գործում։ Վենեսուելայի նախագահի հայացքները ձևավորեցին չավիզմի գաղափարախոսության հիմքը, որը սերտորեն կապված էր 21-րդ դարի բոլիվարիզմի և սոցիալիզմի գաղափարների հետ։
2013 թվականի հունվարի 10-ին հերթական ընտրություններից հետո պետք է կայանար Չավեսի երդմնակալության արարողությունը, սակայն Ազգային ասամբլեան հետաձգեց արարողությունը՝ վերջինիս ունեցած առողջական խնդիրների պատճառով․ Չավեսը Կուբայում բուժվելուց հետո ապաքինման կարիք ուներ[41]։ Նույն թվականի մարտի 5-ին 58-ամյա Չավեսը մահացավ քաղցկեղից, որով տառապում էր 2011 թվականի հունիսից[42][43]։