կանադացի հոկեյիստ From Wikipedia, the free encyclopedia
Ուեյն Դուգլաս Գրեցկի (անգլ.՝ Wayne Douglas Gretzky, ծնվ.՝ հունվարի 26, 1961 թ.), կանադացի նախկին հոկեյիստ, կենտրոնական հարձակվող, Հոկեյի փառքի սրահի անդամ, բազմաթիվ մրցանակների դափնեկիր։ Մասնագիտական կարիերան (1979-1999) անցկացրել է Հոկեյի ազգային լիգայի (NHL) «Էդմոնտոն Օյլերս» «Լոս Անջելես Քինգս» «Սենթ Լուիս Բլյուզ» և «Նյու Յորք Ռենջերս» ակումբներում՝ ընդհանուր առմամբ խաղալով 20 մրցաշրջան։ Բազմաթիվ սպորտային վերլուծաբանների, մարզիկների և հենց լիգայի կողմից Գրեցկին անվանվել է որպես «բոլոր ժամանակների մեծագույն հոկեյիստ»։ Գրեցկին NHL-ի պատմության բոլոր ժամանակների խոշորագույն միավոր բերող հոկեյիստն է, ինչպես նաև իր հաշվին ունի ավելի շատ արդյունավետ փոխանցումներ, քան ցանկացած այլ հոկեյիստ ունի միավոր, չորս մրցաշրջանում իր հաշվին գրանցել է 200-ական միավոր, բացի այդ գրանցել է 100 միավոր 16 մրցաշրջաններում, որոնցից 14-ում անընդմեջ։
Ուեյն Դուգլաս Գրեցկի Wayne Douglas Gretzky | |
---|---|
Ծնվել է | հունվարի 26, 1961 (63 տարեկան) |
Ծննդավայր | Բրենտֆորդ, Օնտարիո, Կանադա |
Քաղաքացիություն | [1] |
Ազգություն | Կանադացի |
Կրթություն | Ross Sheppard High School? և West Humber Collegiate Institute? |
Մասնագիտություն | Հոկեյիստ, հոկեյի մարզիչ և ռեստորատոր |
Աշխատանք | 1978–1999 |
Ամուսին | Ջանեթ Ջոնս (1988-այժմ) |
Ծնողներ | հայր՝ Ուոլթեր Գրեցկի |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Պաուլինա, Թայ, Թրևոր,Տրիստան, Էմմա Ստորագրությունը |
Կայք | gretzky.com |
Ստորագրություն | |
Wayne Gretzky Վիքիպահեստում |
1978 թվականին Գրեցկին պայմանագիր է կնքում Հոկեյի աշխարհի ասոցիացիայի (WHA) «Ինդիանապոլիս Ռեյսերս» ակումբի հետ, որտեղ կարճ ժամանակ անցկացնելուց և ասոցիացիայի լուծարվելուց հետո տեղափոխվում է Հոկեյի ազգային լիգայի «Էդմոնտոն Օյլերս» ակումբ։ Գրեցկու շնորհիվ «Օյլերսը» կարողանում է չորս անգամ նվաճել Սթենլիի գավաթը։ 1988 թվականի օգոստոսի 8-ին Գրեցկին տեղափոխվում է «Լոս Անջելես Քինգս»։ Գրեցկու օգնությամբ թիմը հասնում է մինչև 1993 թվականի Սթենլիի գավաթի խաղարկությանը, սակայն այդ ամենից զատ Գրեցկին առանցքային դեր է ունենում Կալիֆորնիա նահանգում հոկեյի մասսայականցման գործում[16]։ Կարճ ժամանակով հանդես է եկել «Սենթ Լուից Բլյուզ» ակումբում, իսկ կարիերայի վերջին տարիներն անցկցրել է «Նյու Յորք Ռենջերսում»։
1999 թվականին հոկեյիստի կարիերայից հեռունալու հետո անմիջապես առաջադրվել է Հոկեյի փառքի սրահ։ Հոկեյի ազգային լիգայի տնօրինությունը որոշում է հավերժացնել Գրեցկիի կրած 99 համարի մարզաշապիկը ոչ միայն այն ակումբներում, որտեղ հանդես էր եկել, այլ նաև լիգայի բոլոր մնացած ակումբներում[17]։ Եղել է Կանադայի հոկեյի ազգային հավաքականի գործադիր տնօրենը, ում տնօրինությամբ թիմը նվաճում է ոսկե մեդալ 2002 թվականի ձմեռային օլիմպիական խաղերում։ 2000 թվականին Գրեցկին դառնում է «Ֆինիքս Կայոտիս» ակումբի մասնատեր, իսկ NHL-ի 2004–05 մրցաշրջանի լոկաուտից հետո արդեն զբաղեցնում է թիմի գլխավոր մարզչի պաշտոնը։ Պարգևատրվել է Կանադայի օրդեն բարձրագույն շքանշանով։
1988 թվականին ամուսնացել է ամերիկացի դերասանուհի Ջանեթ Ջոնսի հետ և ունի 5 զավակ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.