ազգային պարկ From Wikipedia, the free encyclopedia
Ուեսթ Քոսթ ազգային պարկ (անգլ.՝ West Coast National Park), գտնվում է ՀԱՀ Արևմտյան Կապ նահանգի Քեյփթաուն քաղաքից 120 կմ հյուսիս։
Ուեսթ Քոսթ ազգային պարկ | |
---|---|
Կատեգորիա ԲՊՀՄ — II (Ազգային պարկ) | |
Տեղագրություն | Արևմտյան Կապ, Հարավային Աֆրիկա |
Ամենամոտիկ քաղաք | Լանգեբաան |
Կոորդինատներ | 33°07′34″ հվ. լ. 18°02′41″ ավ. ե.HGЯO |
Տարածք | 36259.8 հետկար |
Հիմնադրված է | 1985 |
Ղեկավարող կազմակերպություն | Հարավային Աֆրիկայի ազգային պարկեր |
Կայք | www.sanparks.org |
West Coast National Park Վիքիպահեստում |
Պարկը զբաղեցնում է 27500 հեկտար տարածք, ներառյալ Լանգեբաան Լագունան (6000 հա), որտեղ գտնվում են հարավաֆրիկյան աղուտների շուրջ 30 %-ը։ Ազգային պարկը գտնվում է արևմուտքից Ատլանտյան օվկիանոսի և արևելքից R27 ափամերձ ավտոմայրուղու միջև, հարավից Իզերֆոնտեյն քաղաքի և հյուսիսից Լանգեբաան Լագունայի միջև։
Որպեսզի պահպանվի Լանգեբաան Լագունայի արժեքավոր էկոհամակարգը, 1985 թվականին լագունայի շրջակայքի ողջ տարածքը, ներառյալ ափամերձ չորս կղզիները, հայտարարվեց ազգային պարկ։ 1987 թվականին պարկի կազմի մեջ ընդգրկվեց Պոստբերգ մասնավոր արգելանոցը 1800 հա մակերեսով։ Ազգային պարկի այս մասը մինչ օրս գտնվում է մասնավորի տիրապետության ներքո, բայց կառավարվում է Ազգային պարկերի ծառայության կողմից։ 2000 թվականից ի վեր այգին համարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Քեյփ-Ուեստ-Քոսթի կենսոլորտային արգելոցի մի մասը։
Կլիման մեղմ է, նվազագույն ջերմաստիճանը հազվագյուտ է լինում 4 °C-ից ցածր, իսկ առավելագույնը 34 °C-ից բարձր։ Անձրևները գալիս են հիմնականում մայիսից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում։
Պարկը կարևորվում է իր տարածքում բնակվող թռչունների մեծ քանակով։ Ամռանը այստեղ բնակվում են շուրջ 750 000 թռչուն, որոնց մեծ մասը համարվում են հյուսիսային կիսագնդից չվող թռչուններ։ Պարկի արևմտյան ափերը ողողում են ձկնատեսակներով հարուստ Բենգալական հոսքի ջրերը, որոնք էլ կեր են դառնում թռչունների մեծ երամների համար։ Հատկապես շատ թռչուններ կան պարկին պատկանող հետևյալ կղզիներում`
Խոշոր կաթնասուններից ներկայացված են` այծքաղը, եզնայծը, մեծ կուդուն, կոնգոնին, բուբալը, զեբրը, վիթը, գորշացուլը և գնուն։
Պարկը համարվում է նաև ֆինբոշ տեսակի թփուտների հայրենիք, որոնք կարելի է գտնել միայն Հարավային Աֆրիկայի հարավարևմտյան մասում, Կապի բուսական շրջանում, որն էլ համարվում է բուսական աշխարհի ամենահարուստ շրջաններից մեկը։ Գարնան ամիսներին (օգոստոսից մինչև հոկտեմբեր), երբ ամբողջ բուսականությունը սկսում է ծաղկել, պարկի հյուսիսարևմտյան մասը դառնում է զբոսաշրջային կենտրոններից մեկը։
Պոստբերգ տարածքում գարնանային ծաղկե գորգեր կարելի է տեսնել օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։ Այստեղ հաճախ հանդիպող բուսատեսակներն են՝ Suurvy (Carpobrotus edulis), Elandsvy (Carpobrotus acinaciformis), Gousblom (Arctotis hirsuta), Bokbaai vygie (Dorotheanthus bellidiformis), White rain daisy (Dimorphotheca pluvialis), Sporrie (Heliophila coronopifolia), Magriet (Ursinia anthemoides), Soetuintjie (Moraea fugax)[1]:
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.