Ութ (նկարիչների խումբ, ԱՄՆ) - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Ութ (նկարիչների խումբ, ԱՄՆ).

Ութ (նկարիչների խումբ, ԱՄՆ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ութ (անգլ.՝ The Eight կամ Ութնյակ), 20-րդ դարի սկզբում ձևավորված ամերիկացի նկարիչների խումբ: Ստեղծվել է Աղբամանների դպրոցի անդամներից մի մասի կողմից:

Պատմություն

1908 թվականին նկարիչ Ռոբերտ Հենրին դարձել է «Ութ» անվանումով պատմական ընկերակցության կազմակերպիչներից մեկը, երբ 8 ամերիկացի նկարիչներ Նյու Յորքից և Ֆիլադելֆիայից ցուցադրել են իրենց աշխատանքները Նյու Յորքի Հինգերորդ պողոտայում գտնվող Macbeth Galleries պատկերասրահում: Ցուցահանդեսի նպատակն էր բողոք արտահայտել Դիզայնի ազգային ակադեմիայի պահպանողական ճաշակի ու սահմանափակ ցուցահանդեսային գործունեության դեմ: Ի սկզբանե խմբի մեջ էին մտնում Ռոբերտ Հենրին (առաջնորդ), Էվերտ Շինը, Ջոն Սլոանը, Արթուր Դէվիսը, Էռնեստ Լոուսոնը, Մորիս Պրենդրգաստը, Ջորջ Լասքը և Ուիլյամ Գլակենսը: Ավելի ուշ նրանց է միացել Ջորջ Բելոուզը[1]: 1910 թվականին Հենրին կազմակերպել է անկախ արվեստագետների երկրորդ ցուցահանդեսը (անգլ.՝ Exhibition of Independent Artists), առանց ժյուրիի և մրցանակների, որը նման էր ֆրանսիական Անկախների սալոնին (ֆր.՝ Salon des Indépendants): Ցուցահանդեսը դրական արձագանքն է ունեցել, ցուցադրված աշխատանքները վաճառվել են: Այս նկարիչների կարևոր ներդրումն այն էր, որ նրանք ցույց են տվել սեփական, պետական կազմակերպություններից անկախ ցուցահանդեսներ կազմակերպելու հնարավորությունը: Ինչպես գրել են քննադատները, «Ութ» խմբի նկարիչները տարբերվում էին իրենց գեղարվեստական ոճերով[2], սակայն միավորվում էին ժամանակակից արվեստի զարգացման ցանկությամբ: 100 տարի անց էլ խումբն ամերիկյան ժամանակակից արվեստի պատմության մեջ նշանավորվում է որպես մեծ հետաքրքրություն ներկայացնող շարժում: Այժմ էլ ամերիկյան տարբեր թանգարաններում կազմակերպվում են այս խմբին նվիրված ցուցահանդեսներ:

Մասնակիցներ

  • Հենրի
    Հենրի
  • Գլակենս
    Գլակենս
  • Դէվիս
    Դէվիս
  • Լաքս
    Լաքս
  • Լաուսոն
    Լաուսոն
  • Պրենդերգաստ
    Պրենդերգաստ
  • Սլոան
    Սլոան
  • Շին
    Շին

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Ութ (նկարիչների խումբ, ԱՄՆ)
Listen to this article