Ուիլյամ Գիլմոր Սիմս
ամերիկացի գրող / From Wikipedia, the free encyclopedia
Ուիլյամ Գիլմոր Սիմս (անգլ.՝ William Gilmore Simms, ապրիլի 17, 1806(1806-04-17)[1][2][3], Չարլստոն, Հարավային Կարոլինա, ԱՄՆ - հունիսի 11, 1870(1870-06-11)[1][2][3], Չարլստոն, Հարավային Կարոլինա, ԱՄՆ), ամերիկացի գրող և քաղաքական գործիչ, որը ապրել է Ամերիկայի հարավային շրջանում։ Նա ստրկության «հավատարիմ պաշտպան»-ն է եղել[4][5]։ Բանաստեղծ, արձակագիր և պատմաբան, ում «Հարավային Կարոլինայի պատմուրյուն» աշխատությունը 20-րդ դարում ծառայել է որպես պետության հիմնական դասագիրք։ Գրականագետները նրան համարում են հարավի նախապատերազմական շրջանի հզոր գործիչ։ 1845 թվականին Էդգար Ալլան Պոն նրան հայտարարեց որպես Ամերիկայի պատմության մեջ լավագույն վիպասան։ Գրական գործունեության ընթացքում նա եղել է բազմաթիվ լրատվաթերթերի և ամսագրերի խմբագիր[6][7]։ 1844-ից 1846 թվականների ընթացքում նա աշխատել է Հարավային Կարոլինայի Ներկայացուցիչների պալատում[8]։
Ուիլյամ Գիլմոր Սիմս | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 17, 1806(1806-04-17)[1][2][3] |
Ծննդավայր | Չարլստոն, Հարավային Կարոլինա, ԱՄՆ |
Մահացել է | հունիսի 11, 1870(1870-06-11)[1][2][3] (64 տարեկան) |
Մահվան վայր | Չարլստոն, Հարավային Կարոլինա, ԱՄՆ |
Գերեզման | Magnolia Cemetery |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | փաստաբան, վիպասան, բանաստեղծ, պատմաբան և գրող |
Ստորագրություն | |
William Gilmore Simms Վիքիպահեստում |