Ուիլյամ Քոնգրիվ
From Wikipedia, the free encyclopedia
Ուիլյամ Քոնգրիվ (անգլ.՝ William Congreve. հունվարի 24, 1670(1670-01-24)[1][2][3][…], Լիդս, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն - հունվարի 19, 1729(1729-01-19)[4][1][2][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն), անգլիացի դրամատուրգ, բանաստեղծ, «Վիգեր» կուսակցության քաղաքական գործիչ։ Նրա աշխատանքները Ստյուարտների վերականգնման շրջանի գրականության կարևոր մասն են կազմում և հայտնի են երգիծանքի ու բարքերի կատակերգության ժանրերի կիրառմամբ։
Արագ փաստեր Ուիլյամ Քոնգրիվանգլ.՝ William Congreve, Ծնվել է ...
Ուիլյամ Քոնգրիվ անգլ.՝ William Congreve | |
---|---|
Ծնվել է | հունվարի 24, 1670(1670-01-24)[1][2][3][…] |
Ծննդավայր | Լիդս, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն |
Վախճանվել է | հունվարի 19, 1729(1729-01-19)[4][1][2][…] (58 տարեկան) |
Վախճանի վայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Գերեզման | Վեստմինստերյան աբբայություն |
Մասնագիտություն | դրամատուրգ, բանաստեղծ, գրող, թարգմանիչ, ճարտարագետ և լիբրետիստ |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Կրթություն | Kilkenny College? |
Ամուսին | Henrietta Godolphin, 2nd Duchess of Marlborough?[5] |
Զավակներ | Mary Osborne, Duchess of Leeds?[5] |
William Congreve Վիքիպահեստում |
Փակել
Նրա գրած նշանավոր պիեսների շարքում են «Ծեր ամուրին» (1693), «Կրկնակի վաճառողը» (1694), «Սեր սիրո համար» (1695), «Սգացող հարսնացուն» (1697) և «Աշխարհի ուղին» (1700) գործերը։ Քոնգրիվը մահացել է Լոնդոնում և թաղվել Վեստմինստերյան աբբայության Պոետների անկյունում։